Հայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ. Արա Աբրահամյան
Հայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ, կարող եմ թվարկել 20 պատճառ, թե ինչու մենք պետք է լինենք ՌԴ-ի հետ. այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Այժմ կան բազմաթիվ հարցեր, որոնցում Ռուսաստանը, և սա նորմալ է, իր ազգային շահերը դնում է ամեն ինչից վեր։ Նույնը պետք է լինի նաև Հայաստանում և այլ երկրներում։ Բայց Հայաստանի վարչապետը չի գործում Հայաստանի շահերից ելնելով», - ասել է նա:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլին հաստատել է ԱԺ-ի կողմից նախկինում ընդունված օրենքը ԵՄ-ին միանալու երկրի մտադրության մասին: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ օրինագծի ընդունումը ԵՄ անդամակցության դիմում չէ, այլ արտացոլում է միության հետ հարաբերությունները խորացնելու ցանկությունը:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հունվարին հայտարարել էր, որ Ռուսաստանը Եվրամիությանը միանալու մասին օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ և իր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կկառուցի՝ հաշվի առնելով այս հանգամանքը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան