Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով, իբր, ստացված փողերի լվացման համար: Կարապետյանի պաշտպանության խորհուրդը նշում է, թե ցանկացած անաչառ դիտորդի համար պարզ է դարձել մեղադրանքի՝ ակնհայտ անհիմն և կալանքի ապօրինի լինելը, ինչպես նաև ընդհանուր քրեական վարույթի քաղաքական հետապնդման բնույթը: « Արդյունքում, քրեական վարույթը կարճելու, կալանքը վերացնելու փոխարեն՝ անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին օրերս ներկայացվել է «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման» ակնհայտ անհիմն նոր մեղադրանք՝ առանց որևէ տվյալի: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում»,- հայտարարել են փաստաբանները:
Ստեղծված իրավիճակում նրանք աննախադեպ են համարում այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. «Մեղադրանքում նկարագրված գործողություններում չի նշվել կառավարչական բնույթի որևէ որոշում, գույքի հետ որևէ առնչություն»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաշինյանական իշխանությունը, իր ահից դրդված, մինչև վերջ պատերազմ է հայտարարել Կարապետյաններին, դրա համար կանգ չի առնում որևէ ապօրինության առջև։ Իհարկե, փաստերի և ապացույցների բացակայության պայմաններում քրեական վարույթները փլուզվելու են, Սամվել Կարապետյանն էլ հաստատ մնալու է Փաշինյանի կոկորդին։ Բայց իշխանությունը զավթած խմբակը ցանկանում է հնարավորինս վնաս հասցնել բարերարին։ Հատկապես, նոր քաղաքական ուժ ստեղծելու՝ Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո նրա և իր կողմնակիցների դեմ բռնաճնշումներն ընդլայնվելու են։
Մերի Մանուկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան