Փաշինյանի հերթական նվերը Ալիևին
Գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում ԼՂ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը: Խոսքը Արաբկիր համայնք, Նաիրի Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող` ԼՂՀ ներկայացուցչության շենքի, սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու մասին է: Այսկերպ, կառավարությունը փորձում է խլել արցախցիների հավաքատեղի և պետական ինստիտուտների տեղակայման վայրի կարգավիճակ ունեցող շենքը` ուղերձ հղելով ադրբեջանցիներին, որ վճռական է Արցախի էջը փակելու և ցանկացած դիմադրություն կոտրելու հարցում:
2017-ից Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականությունն է դարձել: Արցախի կորստից ու հայաթափումից հետո սա միակ տարածքն է, որ մնացել է Արցախի կառավարության անունով: Բռնի տեղահանված արցախցիների, վտարանդի կառավարության, պատգամավորների հետ կապի միակ տարածքն է: Սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող արցախցիներն էլ առաջինն այս դռներն են թակում, այդ շենքի մոտ են իրենց բողոքն արտահայտում։
Եվ Երևանում ԼՂՀ ներկայացուցչության գոյությունը մտահոգում է թե՛ Ադրբեջանին, թե՛ նրանց խամաճիկը դարձած ՀՀ իշխանություններին։ Արդեն ամիսներ շարունակ խոսակցություններ կային, որ իշխանությունը ցանկանում է արցախցիներին զրկել վերջին հավաքատեղիից, ու այժմ անցել են գործնական հարթություն։ Ըստ ամենայնի, Փաշինյանի իշխանության այս որոշումը նոր բողոքի ալիք կբարձրացնի, բայց եթե այդ ալիքը նախկինների պես փոքր և անկազմակերպ լինի, այս դեպքում էլ Փաշինյանը կմարսի իր արարքը, Ալիևին էլ հերթական անգամ ցույց կտա իր հավատարմությունը։
Լալա Մուրադյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան