Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվելու է երեք հիմնական ֆեյք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվող առաջին ֆեյք միջոցը լինելու է այն, որ Ռուսասատանն ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը:
«Երկրորդ ֆեյքը նախկինների հետ առնչությունն է: Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների հետ, մեծ ներդրողների հետ: Սամվել Կարապետյանը ևս հրավիրվել է նոր ներդրումներ անելու: Այդտեղ ստեղծվել են հարաբերություններ աշխատանքային և փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ հայրենիքի ղեկավարի և հայրենիքում ներդրում անող գործարարի միջև: Այս հարաբերությունները հարգալից են, սակայն անցած ճանապարհներն ունեն տարբերություններ: Իմ կարծիքով, այն քաղաքական ստրատեգիան, որը հաջողվել է 2000-ականներից մինչ այսօր, չի կարող էֆֆեկտիվ լինել 2030 թվականին: Մեր բոլոր իշխանություններն ունեցել են մեկ խնդիր. քաղաքականացրել են պետական կառավարումը»,- նշել է նա:
«Երրորդ ֆեյքի մասին կուզենայի ասել, ավելի շատ ֆեյք չէ՝ մանիպուլյացիա է. Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ պետք է Սփյուռքը Հայաստանին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Նույն էլ, ասում է, որ Հայաստանը Սփյուռքին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Սփյուռքն ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ դոլար: Դա մեր ՀՆԱ-ի 20-25 տոկոսի չափ է»,- հավելել է Կարապետյանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան