ԵՄ-ն հետաձգում է X-ի դեմ հետաքննությունը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների ֆոնին․ FT
ԱՄՆ-ի հետ ընթացող առևտրային բանակցությունների ֆոնին՝ Եվրոպական միությունը ժամանակավորապես դադարեցնում է Իլոն Մասկին պատկանող X սոցիալական ցանցի դեմ հարուցված հետաքննությունը։ Այս մասին տեղեկացրել է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Այս ամենը փոխկապակցված է», - թերթին հայտնել է տեղեկացված պաշտոնյան։
Ըստ Financial Times-ի, Եվրամիությունը նախատեսում էր ամռանը հրապարակել հետաքննության արդյունքները, սակայն այժմ դա կարող է հետաձգվել։ Տվյալ որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ընթացող առևտրային բանակցություններով, քանի որ կողմերը փորձում են խուսափել Դոնալդ Թրամփի բացասական արձագանքից և չեն ուզում սրել հարաբերությունները։
ԵՄ-ում X-ի նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2023 թվականի դեկտեմբերին։ Եվրահանձնաժողովը կասկածում է, որ ընկերությունը խախտում է թվային ծառայությունների մասին օրենքը, որը պարտավորեցնում է ինտերնետ-ռեսուրսների օպերատորներին՝ առանց դատական որոշումների հեռացնել այն բովանդակությունը, որը Եվրոպական միությունում արգելված է համարվում։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»