Կեղտոտ պատվերը աչք է ծակում. մի «վայ-լրատվամիջոցի» հետքերով

«Համահայկական ճակատ» կուսակցությունը ստեղծվելուց հետո դարձել է որոշ, իրենց «ընդդիմադիր» հռչակած շրջանակների թիրախը, իսկ կուսակցության դեմ կեղտոտ պատվերները երբեմն դուրս են տրամաբանությունից։ Հիմար մի լրատվամիջոց, որի անունը նույնիսկ չարժի տալ՝ չգովազդելու համար, լալահառաչ ու ծավալուն մի հոդված է գրել՝ կեղծ մեղադրանքներ հասցեագրելով թե՛ «Համահայկական ճակատ» շարժմանը, թե՚ նրա առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին։

Տասնյակ անգամներ վերջին շաբաթներին «Համահայկական ճակատը» պարզաբանել է, թե ինչու է արդարադատության նախարարությունը մերժել առաջին համագումարի գրանցումը, ինչու է քաղաքական ուժը հայտնվել փաշինյանական վարչախմբի թիրախում, բայց այդ պարզաբանումները որոշ անձանց մի ականջից մտնում, մյուսից՝ դուրս են գալիս։

Ծաղրում են նույնիսկ առանցքային գաղափարը՝ ստեղծել «Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ», որը դատական համակարգի այսօրվա աղճատման պայմաններում ի զորու կլինի իրավական անքննելի որոշում կայացնել վարչախմբի ու նրա պարագլխի կատարած հանցագործությունների վերաբերյալ։

Այսքանից հետո նման լրատվամիջոցին լուրջ վերաբերվելն առնվազն անլուրջ է։

Սեփական գինը մատնելով՝ նշված «լրատվամիջոցը» հերթական մի կեղծիք էլ է տարածում, իբր «Համահայկական ճակատ» կուսակցության համագումարին մասնակցել են 2000 դրամի դիմաց։ Ախր, անգամ կեղտոտ պատվերն անելիս պետք է փոքր-ինչ ողջամտության սահմանները պահել։ Միգուցե նշված «ԶԼՄ»-ում այդքան գումարով են ինչ-ինչ հիմարություններ գրում, բայց այսօր այդ գումարն ավելի քան ծիծաղելի է հնչում։

Ի դեպ, կեղտոտ այդ հերյուրանքը տարածելիս լրատվամիջոցն օգտվել է մի անձի ֆեյսբուքյան գրառումից, որը հայտնի է որպես Հայաստանում թուրքամետ կուսակցության հիմնադիրներից մեկը։

Ընդամենը շաբաթներ առաջ մի խումբ երիտասարդներ խափանեցին այդ կուսակցության հիմնադրումը Երևանում՝ կեղծիքը տարածած այդ անձի ու պարբերաբար Ալիևին դիմող մի տիկնոջ գլխավորությամբ։

Ահա այսպիսի լրատվամիջոցներ էլ գոյություն ունեն Հայաստանում։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan