Քամալա Հարիսը նախագահական մրցապայքարում Բայդենին փոխարինելու ամենահավանական թեկնածուն է. WSJ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, չնայած իր քաղաքական թուլությանը, համարվում է պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենին փոխարինելու ամենահավանական թեկնածուն, եթե վերջինս դուրս գա ընտրապայքարից։ Նման կարծիք է հայտնել The Wall Street Journal-ը (WSJ):

Պարբերականը նկատում է, որ թեև Հարրիսի վարկանիշը նույնքան ցածր է, որքան գործող նախագահինը, նա շարունակում է սիրված մնալ սևամորթ ընտրողների և կանանց շրջանում: Հարիսը նաև զգալի առավելություն ունի մյուս պոտենցիալ դեմոկրատ թեկնածուների նկատմամբ. որպես Բայդենի փոխնախագահի թեկնածու, նա կկարողանա օգտագործել Բայդենի վերընտրման նպատակով դրամահավաքով կուտակված միջոցները՝ սեփական քարոզարշավը ֆինանսավորելու համար, եթե գործող նախագահը որոշի չվերընտրվել:

Հրատարակության համաձայն՝ Հարիսը վերջերս սկսել է նաև ամրապնդել իր դիրքերը Բայդենի վարչակազմում, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերում։ Նա Սպիտակ տան պաշտոնյաներին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել Գազայի հատվածի հումանիտար խնդիրներին և կենտրոնանալ անկլավում հետկոնֆլիկտային կարգավորման ծրագրի մշակման վրա։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ որպես պետության ղեկավարի հանրապետական թեկնածու առաջադրվելու համար։ Երկրորդ ժամկետի համար պայքարող Բայդենն ապահովել է Դեմոկրատական կուսակցության բավարար թվով պատվիրակների աջակցությունը։ Սակայն Բայդեն-Թրամփ հեռուստաբանավեճում գործող նախագահի անհաջող ելույթից հետո ակտիվացել են նրան այլ թեկնածուով փոխարինելու վերաբերյալ քննարկումները:

Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր Ucom ընկերության գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է վաղաժամկետ Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնության հաղթող թիմը Բոլոր դպրոցներում պետք է ստեղծվեն մասնագիտական կողմնորոշման կենտրոններ․ Նաիրի Սարգսյան Բելինգհեմը կտուգանվի անպարկեշտ ժեստի համար և կխուսափի որակազրկումից Աննա Հակոբյանը սպառնում է գործարարներին Փաշինյան-Մարագոս հեռակա «փոխհրաձգություն» Ձախողված բաստիոնը. Փաշինյանը չի կարող ժողովրդավար լինել «Բավական հեշտ է». թոշակառուն տուն է կառուցել, որն ավելի շատ էներգիա է արտադրում, քան սպառում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում ներկայացված է նաև 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը Ցերեկային կենտրոն՝ Կապանում ՀայաՔվեի խնդիրը Հայաստանի կապիտուլյացիայի դեմն առնելն է. Ավետիք Չալաբյան Որո՞նք են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների եզրերը․ «Փաստ» Մշուշոտ ապագա. երբ անընդհատ դոփում ես տեղում. «Փաստ»
website by Sargssyan