Ucom-ը գործարկել է 5G ցանցն առաջին ինը քաղաքներում

Ucom-ը հայտարարում է 5G ցանցի գործարկման առաջին փուլի ավարտի մասին, որով նոր ցանցը գործում է ինը քաղաքներում՝ Ապարանում, Արթիկում, Չարենցավանում, Դիլիջանում, Գյումրիում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում և Ծաղկաձորում։ 

5G-ի գործարկումը նոր փուլ է Ucom-ի մարզային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրում, որի նպատակն է ապահովել ավելի բարձր արագություն և հուսալի կապ ընկերության բաժանորդների համար։

5G տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ իրականացնել տվյալների փոխանակումը։

«5G ցանցի գործարկումը մեզ համար մեծ քայլ է դեպի թվային նոր իրականություն, որն առանցքային է մեր ընկերության տեսլականի համար։ Մեր նպատակն է բաժանորդներին ապահովել լավագույն թվային փորձառությունը՝ էլ ավելի արագ ինտերնետով, ինֆորմացիայի էլ ավելի մեծ ծավալների հետ աշխատելու հնարավորությամբ։ Մենք հասկանում ենք, որ 5G-ն պարզապես արագ ինտերնետ չէ. այն կարևոր շարժիչ ուժ է, որը նորարարության ու տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կբացի Հայաստանում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր արագ ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով:  Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում Samsung ընկերության հետ 5G հասանելիության ակտիվացման ուղղությամբ Samsung  սմարթֆոններում ևս։ 

Նշենք որ, Ucom-ը ընդլայնելու է իր 5G ծածկույթը՝ պարբերաբար տեղեկացնելով նոր նախագծերի մասին և հասանելի դարձնելով այս ժամանակակից կապը ավելի լայն հանրության համար։ Ավելի մանրամասն տեղեկություններ նոր սերնդի ցանցի մասին կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։ 

Ավելին՝ www.ucom.am կայքում։

Ինչպես հարևանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. Ցուցմունքներ. «Ժողովուրդ» Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ Պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ Գագիկ Ծառուկյան Սրբազանը մեկնել է Մոսկվա. «Հրապարակ» Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ազատ արձակվեց Ինչո՞ւ չեն նախատեսում թոշակառու գեներալների, գնդապետների վերադարձը ծառայություն․ «Հրապարակ» Ինչ հիմնական սկզբունքներով պետք է կողմնորոշվի ժամանակակից հանքարդյունաբերական ընկերությունը. Տիմուր Օդիովի մեկնաբանությունը Հայաստանը կհյուրընկալի COP17-ը՝ կենսաբազմազանության միջազգային կլիմայական համաժողովը Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Էրեբունի» մասնաճյուղը Մադրիդյան սկզբունքներով Արցախը, ներառյալ Քարվաճառն ու Քաշաթաղը, լինելու էին հայկական այնքան ժամանակ, մինչև տեղի չունենար Արցախի կարգավիճակի հանրաքվեն․ «ՀայաՔվե» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի ընթրիքին Ucom-ը գործարկել է 5G ցանցն առաջին ինը քաղաքներում Ինչու չեն հաջողում (առայժմ) շարժումները. Վահե Հովհաննիսյան Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Հայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին 2025 թվականին կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում․ ֆինանսների նախարար Նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելու Մեր օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան. Միրզոյան (տեսանյութ) Բացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը
website by Sargssyan