Կինը փորձել է վաճառել իր որդուն՝ բնակարան գնելու համար

Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն՝ Ուկրաինայի Խերսոնի մարզում ձերբակալել են մի կնոջ, ով փորձել է ավելի քան 210 հազար գրիվնայով վաճառել իր 3-ամսական որդուն՝ բնակարան գնելու համար:

Իրավապահները պարզել են, որ 26-ամյա կինը իր ծանոթներին օգնությամբ գնորդ է գտել Խերսոն քաղաքում: Ոստիկանության տվյալների համաձայն՝ կինը փոխանցել է երեխային փաստաթղթերի և իրերի հետ միասին: Նա նաև փաստաթուղթ է ստորագրել՝ հրաժարվելով իր որդուց ու նշելով, որ ապագայում իրավունքներ չի ունենա նրա նկատմամբ: Կնոջը ձերբակալել են երեխայի դիմաց 210 հազար գրիվնա ( 500 հազար ռուբլիից ավելի) ստանալու պահին:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված