21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ.

«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև:

1915 թվականից սկսած՝ երիտթուրքական կառավարության իրականացրած մարդկության դեմ հանցագործության հետևանքով շուրջ 1,5 միլիոն հայ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, սպանվեցին միայն իրենց ազգային պատկանելիության՝ հայ լինելու հիմքով: Միլիոնավոր հայեր զրկվեցին իրենց սեփականությունից և պատմամշակութային ու հոգևոր նյութական արժեքներից:

Հայության դեմ իրականացված այս ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։ Ցավալիորեն, չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։

Արդեն 21-րդ դարում՝ 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. 150 հազարից ավել հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։

Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների բազմաթիվ այլ օրինակները՝ Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով»:

Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան «Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկան Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Արցախ» Համահայկական եիտասարդական ֆորումի առաջին 20 մասնակիցների անունները հայտնի են Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել
website by Sargssyan