Ինչքա՞ն կհերիքի հեղափոխական իներցիան

Երեկ ԱԺ–ում բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ բավական ծավալուն ելույթով հանդես եկավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Չնայած այն հանգամանքին, որ ելույթն առավելապես տնտեսական էր, ակնհայտ էր, որ քաղաքական բաղադրիչը ելույթում գերակշիռ էր: Անշուշտ, տնտեսությունը քաղաքականության շարունակությունն է, քաղաքականությունն էլ՝ տնտեսության: Միանշանակ այս երկու բաղադրիչները շաղկապված են, առանց մեկի մյուսն, ըստ էության, անհնար է պատկերացնել ու քննարկել: Սակայն, այսքանով հանդերձ, պարզ է, որ տնտեսական իրողությունները միշտ չէ, որ 100 տոկոսով ենթարկվում են քաղաքական տրամաբանությանը, ավելին՝ միշտ չէ, որ քաղաքական տրամաբանությամբ հնարավոր է խոսել տնտեսության մասին:

Ի վերջո, ի տարբերություն քաղաքականության, տնտեսության մասին ընդունված է խոսել ավելի ռացիոնալ լեզվով, թվերով ու կոնկրետ հաշվարկներով: Ինչքան էլ տնտեսության ուղղությունը որոշվի քաղաքականությամբ, ինքնին բուն տնտեսության մեխանիզմն ունի իր, այսպես ասած, վերքաղաքական կանոնները: Ակնհայտ է, որ նոր իշխանությունները, հատկապես Փաշինյանը, այս մոտեցման կողմնակից չեն և տնտեսական կոնկրետ հաշվարկների փոխարեն նախընտրում են տնտեսության բացառապես քաղաքական մեկնաբանությունը:

Որոշակի իմաստով սա, իհարկե, կարելի է բացատրել երկրում առաջնային համարվող քաղաքական խնդիրներով: Բայց այդ խնդիրների, ավելի կոնկրետ՝ երկրում առկա սպասելիքների բարձր շեմի ու դրանց բավարարման հիմքում ընկած է արդյունավետ տնտեսական քաղաքականությունը: Մեծ հաշվով, հանրությանը չի հետաքրքրում, թե քաղաքական ինչ տրամաբանությամբ է վերակառուցվելու երկրի տնտեսությունը: Հետևաբար ընթացիկ, հեղափոխական իներցիայից բխող քաղաքական լեքսիկոնը կարող է հոգնեցնել, հատկապես, երբ չկա տնտեսության մասին առարկայական զրույց:

Փաշինյանն ու նոր իշխանության ներկայացուցիչները 2019թ. բյուջեն հաճախ անվանում են իներցիոն: Սակայն, ըստ էության, իներցիոն է ոչ թե բյուջեն, այլ այդ բյուջեի քաղաքական նկարագիրը: Պարզապես իներցիան այս դեպքում հեղափոխական է: Հարց է մնում՝ ինչքա՞ն դեռ կբավարարի այդ իներցիայի ուժը:

դիտվել է 5 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված