Մերժվածներն ու «սկզբունքայինները»

Իշխանության նախընտրական ցուցակներում չհայտնվելը, իսկ մինչ այդ էլ կառավարման ապարատում պաշտոններ չստանալը դարձել է սկզբունքայնության յուրահատուկ մոտիվացիա: Շատերը, որոնք փորձել են, բայց չեն հայտնվել նախընտրական ցուցակներում կամ կառավարության միջանցքներում, սրտնեղում են իշխանության պահվածքից, խոսում են այն մասին, թե իբր իրենց արժանիքներն ըստ արժանվույն չեն գնահատվել: Բնականաբար, ինչպես սովորաբար եղել է և լինում է, մերժվելուց հետո այդ մարդիկ հայտնվում են ընդդիմության ճակատի առաջին գծում:

Ազնիվ չի լինի ասել, որ սա նոր երևույթ է: Իշխանությունից մերժվելուց հետո «արմատական» ընդդիմության ճակատում հայտնվելու դրսևորումները նախկինում էլ էին հաճախակի: Ավելին՝ դրանք երբեմն դառնում էին ընդդիմադիր տրամադրությունների ձևավորման հետևանք: Օբյեկտիվորեն, իհարկե, այն մարդիկ, ովքեր տեղ չունեն իշխանության ներսում, պետք է փորձեն իրենց քաղաքական ամբիցիաներն իրացնել ընդդիմության դերում: Բայց խոսքն այս դեպքում առավելապես ոչ թե քաղաքական ամբիցիաների, քաղաքական հայացքների հիմքով առաջացած տարաձայնությունների մասին է, այլ բացառապես պահի պատեհապաշտության, նեղացկոտության, այլ կերպ ասած՝ պարզ «աբիժնիկության»:

Բայց այս ամենով հանդերձ, մերժվելուց և միանգամից սկզբունքային դիրքավորվելու դրսևորումներն առավելապես բարոյականության դաշտում են: Քաղաքական իմաստով խնդրի արմատներն ավելի խորն են: Թե՛ նախկինում, թե՛ հիմա հայաստանյան կուսակցությունները, հատկապես իշխող կուսակցությունները այդպես էլ չեն ձևավորել, չեն սահմանել համագործակցության այնպիսի առանցքներ, մեխանիզմներ, որոնք կբացառեն պահի պատեհապաշտությունն ու քաղաքական համագործակցությունը կկառուցեն արժեքների, սկզբունքային հարցերում ընդհանրությունների, ծրագրերի ու գաղափարախոսությունների հիմքով: Քանի դեռ այս ամենը չկա, պատեհապաշտությունը միշտ էլ տեղ է ունենալու քաղաքական կյանքում, միգուցե ոմանք մերժվելու են ու պատեհապաշտությունից անցում կատարեն խիստ սկզբունքայնության դաշտ, միգուցե ոմանք էլ չեն մերժվելու ու դառնալու են պատեհապաշտներ՝ պետական կառավարման լծակներով (ինչն ավելի վատ է):

դիտվել է 5 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված