Դիվիդենտներ բացթողումների, ոչ թե ծրագրերի հաշվին

Քարոզարշավի առաջին երկու օրերը անցան բավական ագրեսիվ տոնայնությամբ: Իշխող ուժը խախտեց վերջին շրջանում իր իսկ կողմից որդեգրած հանդարտ գործելաոճն ու սկսեց առավել կոշտ ու կտրուկ հռետորաբանություն բանեցնել: Սասուն Միքայելյանի հայտնի խոսքերն ու դրան հետևած արձագանքը դարձավ իշխանական քարոզարշավային հռետորաբանության առանցքը: Մասնավորաբար ֆեյսբուքյան ուղիղ եթերով Փաշինյանն առավել ծավալուն անդրադարձավ խնդրին՝ նշելով, որ որևէ մեկը չպետք է փորձի դիվիդենտ շահել Միքայելյանի ասածի վրա:

Իրականում, սակայն, քաղաքական պրոցեսը, հատկապես նախընտրական պրոցեսը ոչ այլ ինչ է, քան դիվիդենտներ հավաքելու հնարավորություն: Դժվար է մրցակիցներին մեղադրել քո իսկ բացթողումների վրա դիվիդենտ հավաքելու մեջ, մանավանդ, որ Փաշինյանն ինքը տարիներ շարունակ եղել է նախորդ իշխանությունների բացթողումների վրա դիվիդենտ հավաքելու անխոնջ մարտիկ, ավելին՝ դրա հաշվին կուտակել է ահռելի քաղաքական կապիտալ:

Հատկապես քարոզարշավի ընթացքում փոխադարձ բացթողումների վրա դիվիդենտ հավաքելու պրոցեսը նորմալ է: Նորմալ չէ այլ բան, որ ուժերը մրցում են՝ թիրախավորելով միմյանց բացթողումները բացառապես խոսքի մակարդակում: Ծրագրային քննադատություն փաստացի չկա, որովհետև չկա ծրագրային քաղաքականություն և քարոզարշավ ընդհանրապես: Եվ այն հանգամանքը, որ քարոզարշավի առաջին երկու օրերն անցնում են փոխադարձ ագրեսիվ փոխհրաձգությունների, միմյանց սխալները արձանագրելու տրամաբանությամբ, ազդակ է առ այն, որ այս քարոզարշավը ևս մեկ անգամ ի ցույց է դնելու ծրագրային քաղաքականության բացակայության տխուր հանգամանքը: Հանգամանք, որ հնարավորություն ուներ փոխվելու՝ հաշվի առնելով հեղափոխության ընձեռած ռեստարտի հնարավորությունը: Սկզբունքորեն էլի ուշ չէ, դեռ տասն օր կա: Սակայն միտումները դրա օգտին չեն խոսում: Գոնե առայժմ:

դիտվել է 4 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված