Mamul.am-ը շարունակում է իր ապատեղեկատվությունների շարքը

Սելինա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբ լրատվական աղբյուրում հանդիպում եք հետևյալ արտահայտությանը՝ «Համաձայն շրջանառվող լուրերի», ապա հավատացեք դա ինչ որ մեկի երևակայության արդյունքում ծնված ապատեղեկատվությունն է: Ու ապատեղեկատվության աճ հատկապես սկսվում է, երբ երկրում տեղի է ունենում ինչ որ կարևոր նշանակությամբ իրադարձություն, որից էլ կախված է լինելու պետության հետագա զարգացման հեռանկարները:
Ինչպես բոլորս էլ գիտենք ներկա դրությամբ Հայաստանի համար կենսական նշանակություն են ներկայացնում սպասվելիք ընտրությունները, ու որոշ լրատվական աղբյուրներ էլ փորձում են քաղաքական դաշտում անկայունություն մտցնել: Բայց հավատացեք, դա Ձեզ մոտ չի ստացվի: Լրատվական ծառայություններից մեկը՝ @Mamul.am հերթական անգամ աչքի է ընկել իր կեղծարարությամբ ու էժանագին պատվերները կատարելու ավանդույթով: Այս լրատվականը միշտ էլ աչքի է ընկել նրանով, որ ապատեղեկատվություն է տարածում Գագիկ Ծառուկյանի հասցեին, առանց որևէ հիմք ունենալու իր «լրատվական հոդվածների» համար: Չնայած դրանք լրատվական հոդված էլ չի կարելի անվանել, քանի որ երկու րոպեում գրածը ինչպես կարելի է այդպես անվանել: Դրանք պարզապես էժանագին հոդվածներ են, որոնց հեղինակներն էլ բարոյականությունից զրկված անձինք են, քանի որ եթե իրենք չեն հարգում իրենց կատարած աշխատանքը, ապա դժվար նման մարդիկ ունենան բարոյականություն: Լրագրողական գործունեությունը աշխարհի ամենակարևոր գործունեություններից մեկն է, որով մարդը պետք է ստանա հավաստի տեղեկատվություն, իսկ Ձեր կատարած աշխատանքը ուղղակի կարելի է համարել մի էժանագին պատվեր, քանի որ լրագրող ասվածը վեհ է Ձեր կատարած աշխատանքից:
Հասկանում ենք, որ Ձեր պատվիրատուների վրա մեծ տպավորություն է թողել երեկ Արմավիրում տեղի ունեցած ԲՀԿ-ի բազմահազարանոց քարոզարշավը ու նմանատիպ քարոզարշավ նրանք չեն կարող իրենց թույլ տալ, բայց հավատացեք, նախանձել պետք չէ: Մարդիկ հավատացել ու շարունակում են հավատալ ԲՀԿ-ին ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանին: Հավատացեք՝ Ձեր էժանագին գրված նույթերով դուք ի վիճակի չեք մարդկանց գիտակցության մեջ փոփոխություն կամ էլ հեղաշրջում մտցնել: Դուք նախ և առաջ պետք է դա կատարեք Ձեր ուղեղներում, հետո անցնենք մյուսներին: Մարդիկ տեսել են Գագիկ Ծառուկյանի ամբողջ գործունեությունը և վստահությամբ են հակված նրա հանդեպ, քանի որ նրա յուրաքանչյուր խոսքը դա գործ է: Մենք հավատում և վստահում ենք կայացած և հզոր մարդկանց ի դեմս Գագիկ Ծառուկյանի, իսկ դուք գնացեք և հավատացեք Ձեր նման էժանագին պատվիրատուներ ունեցողներին, որոնց արտացոլումը տեսնում ենք Ձեր կողմից գրված նյութերի մեջ:

դիտվել է 7 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված