Թանդիլյանն ուղղակի մանիպուլացիայի է դիմում՝ խեղաթյուրելով իրականությունը

Արտակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաղաքական ուժի խոցելիության աստիճանը կամ, որևէ պրոցեսին նրա կաշկանդվածությունը, պայմանավորված է անցած ճանապարհով և սկզբունքայնությամբ: Այս առումով նոր խորհրդարանում տեղ գտած ուժերից Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը, կարծես թյուրըմբռնում ունի: Մասնավորապես լրագրողի հետ հարցուպատասխանի ժամանակ, Թանդիլյանը ասել է, թե ԲՀԿ-ն մեկ բիզնեսմենից կախված ուժ է, այդ առումով էլ խոցելի է:
Սա թերևս ապացուցում է այն հանգամանքը, որ Մանե Թանդիլյանը խորհրդրանում գտնվելով հանդերձ, չի տիրապետում այնտեղ տեղի ունեցած պրոցեսներին կամ չի ցանկանում բարձրաձայնել, որ ԲՀԿ-ի գործունեությունն ամբողջությամբ տեղավորվում է համընդհանուրի շահերից բխող գործողությունների տրամաբանության մեջ: Սրանում կարող է համոզվել յուրաքանչյուրդ, եթե ուսումնասիրեք ԲՀԿ-ականների առաջ քաշված օրինագծերը կամ դրանցում լրացումներ անելու առաջարկները: Իսկ Գագիկ Ծառուկյանը ոչ թե բիզնեսմեն է այս պարագայում, այլ խոշոր սեփականատեր, ով իր բիզնեսների կառավարումը օրենքով սահմանված կարգով հանձնել է հավատարմագրային ծառայություններին և անձամբ դրանցով չի զբաղվում: Այսինքն այս առումով Թանդիլյանն ուղղակի մանիպուլացիայի է դիմում, խեղաթյուրելով իրականությունը:
Խոցելիության մասին խոսելիս, տիկին Թանդիլյանին խորհուրդ կտանք զգուշավոր լինել, քանզի հենց ինքն ու նրա անցած քաղաքական ուղին կամ այն ուժը, որի անդման է նաև ինքը, շատ ավելի խոցելի են: Թանդիլյանի սկզբունքայնության մասին խոսելն ավելորդ է, նա այս ասպետկով չափազանց խոցելի է: Բոլորն էլ կհիշեն, թե Թանդիլյանը «Դեմ եմ» շարժման ժամանակ, ինչպիսի տրամադրվածություն ու սկզբունքներ ուներ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ և ինչպես այդ սկզբունքայնությունը փոխվեց, երբ նա հայտնվեց գործադիրում, ավելի կոնկրետ սոցապ նախարարի կարգավիճակում: Դեմոնստրատիվ կերպով հրաժարականի ներկայացում բեմականացնելով, փորձ արվեց նրա սկզբունքայնության փոփոխությունը դրական կերպով ներկայացնել, սակայն դա չստացվեց: Նեղացավ գնաց, հետո ետ վերադարձավ. տիկին Թանդիլյան քաղաքական դաշտը կինո չէ, որտեղ դուք դրամա եք փորձում խաղալ, այստեղ ամեն ինչ իրական է ու հենց իրական դեպքերի կապակցությամբ էլ դուք խոցելի եք շատ ավելի, քանի որ միակ քաղաքական պրոցեսը, որին մասնակցել եք, որոշ ժամանակ անց կտրուկ դավաճանել եք Ձեր սկզբունքները:
Ինչ վերաբերվում է Ձեր քաղաքական ուժին, ապա լուրջ արած գործ պետք է ունենաք, որ մի հատ էլ համեմատվեք: Խոցելիությունը քաղաքական ուժի անգործության ու անարդյունավետ գործունեությամբ է պայմանավորված, այդ առումով դուք չեմպիոն եք:
Չփորձեք անցնել Ռուբիկոնը, վստահեցնում եմ, այդ պարագայում շատ ավելի ասելիքներ կլինեն, քան դուք պատկերացնում եք: Հեղափոխության օրերի ձեր դիրքորոշումից ու «պազիցիայից» սկսած, մինչև մութ ծագումնաբանությունը:
Կարծում եմ ամեն ինչ հասկանալի լեզվով մեկնաբանեցինք և մի շատ կարևոր արգումենտ՝ ԼՀ-ն ընդդիմություն է ո՞ր ուժին, սա էլ է պետք հստակեցնել, կարծես թե քաղաքական նոնսենսի ենք ականատես լինում՝ դեռ չսկսած խորհդարանական աշխատանքները:

դիտվել է 0 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված