Մանե Թանդիլյանը մերկապարանոց հայտարարություններ է անում

Արման Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ոտքդ վերմակիտ չափով մեկնիր» խոսքը իզուր չի, որ մեր ժողովրդի մեջ լայն տարածում է գտել։ Թևավոր դարձած խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր իրենց հնարավորությունները գերագնահատելով, փորձում են անել բաներ, որոնք վեր են իրենց ուժի սահմաններից։
Ահա այսպիսի մի դեպքի մասին էլ պետք է խոսենք։ Երեկ՝ «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը անդրադառձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայությանը նոր խորհրդարանում, ասելով որ ԲՀԿ-ն խոցելի է։ Չհամաձայնելով Թանդիլյանի կարծիքի հետ, կարող եմ ասել, որ բոլորին հայտնի ու պարզ ճշմարտությունները կասկածի տակ դնելը՝ խորդրդարանում իր ներկայացվածությամբ երրորդ ուժի անդամի կողմից, միանգամայն անպատասխանատու հայտարարություն էր։
Ի վերջո, Թանդիլյանն այն մարդն է, ով Սոցիալական հարցերի նախարար նշանակվելուց հետո, սխալը սխալի ետևից անելով, ժողովրդի մեջ՝ իր անձի նկատմամբ, թողել է անսկզբունքային անձնավորության տպավորություն։ Պարտադիր կոտակային կենսաթոշակներին վերաբերվող նախագիծը, որը ներկայացրել էր Թանդիլյանը, ինչպես գիտենք, առաջին անգամ մերժվեց, ու նախարար Մանե Թանդիլյանը՝ խռովկան երեխայի նման հրաժարական ներկայացրեց, դե հետո նեղացած երեխային հանգստացնելու համար, իշխանությունը այդ կամակորությունը դիտարկեց, որպես երեխայի պահվածք ու նրան հետ կանչեցին։ Հիմա հարց, արդյո՞ք մեզ պետք են խռովկան ու «կապրիզնի» պատգամավորներ, պատկերացրեք, թե ինչ կլինի ամեն անգամ, երբ Թանդիլյանի ներկայացրած նախագիծը կամ օրենքը չընդունվի՝ «մանկապարտեզը մեզ օրինակ»։
Այս հիշեցումը զուտ նրա համար է, որ ամեն մեկն իմանա իր տեղը, ու իր վրա վերցնի այնքան բեռ, որքան կկարողանակ տանել։ Ճոռոմ հայտարարություններից առաջ մի՛ մոռացեք, թե ով եք եղել դուք, քննադատելուց առաջ հիշեք Ձեր անցած ուղին՝ եթե իհարկե ունեք։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված