Կինը փորձել է գազալցակայանում լիցքավորել էլեկտրական Tesla-ն (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում Tesla Model S P100D-ի տիրուհին փորձում է լիցքավորել էլեկտրական մեքենան հասարակ գազալցակայանում: Ինչպես գրում է motor.ru-ն, տեսանյութը հրապարակվել է xyperox YouTube-յան ալիքում: Այն հրապարակվել է դեկտեմբերի 16-ին, սակայն արդեն ունի ավելի քան 600 հազար դիտում:

Կինը մի քանի անգամ փորձում է լիցքավորել մեքենան և փնտրտուքների ընթացքում անգամ պատահաբար բացում է մեքենայի բեռնախցիկը, սակայն նրան այդպես էլ չի հաջողվում պարզել, թե ինչպես է այն լիցքավորվում:

Որոշ ժամանակ անց հուսալքված կինը որոշում է զանգահարել որևէ մեկին և խորհուրդ հարցնել, սակայն նրան օգնության է հասնում տեսանյութը նկարահանող երիտասարդներից մեկը՝ բացատրելով, որ Tesla-ն էլեկտրական մեքենա է և այն հնարավոր չէ այդ կերպ լիցքավորել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված