IQOS, թե սիգարետ. ո՞րն է ավելի վնասակար


IQOS-Q արտադրողի՝ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության տվյալների համաձայն, վերջինիս օգտագործման ընթացքում արտազատվում է շատ ավելի փոքր թվով վնասակար նյութեր, քան սիգարետի դեպքում: Եկեք պարզենք՝ դա ճի՞շտ է, թե ուղղակի փիար-քայլ:

Ի՞նչ է IQOS-ը, և ինչպե՞ս է այն աշխատում

IQOS –ը թութունի տաքացման համակարգ է՝ ծխողների համար ավելի քիչ վնասակար և ավելի հիգիենիկ այլընտրանք: Սարքը կազմված է 2 մասից՝ բռնիչից, որի մեջ տեղադրվում է գլանակը և լիցքավորման սարքից: Բռնիչի ներսում գտնվում է կերամիկ սայրը, որը տաքացնում է թութունը մինչև 300⁰С։ Այսպիսի ջերմաստիճանի դեպքում սկսվում է գոլորշիացումը՝ նիկոտինով և թութունի բույրով հագեցած, սակայն այրում տեղի չի ունենում:


Ճի՞շտ է, որ IQOS-ն ավելի քիչ վնաս է հասցնում, քան սիգարետը
Ավանդական սիգարետից IQOS-ի ամենամեծ տարբերությունն այն է, որ վերջինիս դեպքում բացակայում է այրման պրոցեսը: Ի՞նչ է սա նշանակում. երբ Դուք սիգարետ եք ծխում, դուք ներքաշում եք ավելի քան 6000 տարբեր քիմիական միացություններ: Դրանցից նվազագույնը 1%-ը (ածխածնի երկօքսիդը, ամոնիակը, քաղցկեղածին խեժերը և այլն) կարող են առաջացնել լուրջ հիվանդություններ:

Քանի որ IQOS-ում թութունը չի այրվում, այլ ուղղակի տաքացվում է մինչև ճշգրտորեն վերահսկվող ջերմաստիճան, արտազատվող վնասակար նյութերի ընդհանուր ծավալը նվազում է 90-95%-ով՝ համեմատած սիգարետի հետ: Ավելին, եթե չկա այրում, չկա նաև ծուխ և մոխիր, և դրա շնորհիվ IQOS-ը կարելի է անվանել սիգարետի պակաս վնասակար և հիգիենիկ ալյընտրանքներից մեկը:

IQOS-ի և ծխելու վնասները նվազեցնելու նրա հնարավորության թեմայով արդեն իրենց կարծիքն են հայտնել մի քանի տասնյակ անկախ գիտահետազոտական հաստատություններ և առողջապահության ոլորտում գործող կազմակերպություններ:

Օրինակ՝ FDA-ն՝ (ԱՄՆ Սննդի և Դեղամիջոցների Վերահսկողություն)՝ ԱՄՆ-ում սննդամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկողության գլխավոր մարմինը 2018թ. սկզբում հանդես եկավ հետևյալ եզրակացությամբ. «IQOS-ն իսկապես զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում՝ համեմատած սիգարետի հետ»:

IQOS, վեյպեր, էլեկտրոնային սիգարետ. Ո՞րն է ավելի վնասակար

IQOS-ը երբեմն շփոթում են էլոկտրոնային սիգարետի կամ վեյպերի հետ. իհարկե, արտաքնապես կա ինչ-որ հեռավոր նմանություն, սակայն սարքերի աշխատանքը սկզբունքորեն տարբերվում է:

IQOS-ը տաքացնում է բնական թութունը, որը մշակված է գլիցերինով (սա պետք է գոլորշիացումն ապահովելու համար):

Էլեկտրոնային սիգարետներն ու վեյպերը տաքացնում են բուրավետ, նիկոտին պարունակող հեղուկը: Այս տեխնոլոգիան բացառում է այրումը: Նիկոտինի գլոբալ ֆորումի ժամանակ ներկայացված ուսումնասիրությունների համաձայն էլ. սիգարետները նվազեցնում են անջատվող վնասակար նյութերի քանակը 90-95%-ով, եթե համեմատենք սիգարետի հետ:

Այդ դեպքում ինչու՞ են քննադատում էլեկտրոնային սիգարետը: Շատ հաճախ դա տեղի է ունենում արտադրողների ոչ միանշանակ հեղինակության հետևանքով: Մոդելների մեծ մասը ներկրվում է Չինաստանից և չունի որակի վկայականներ, երաշխավորություններ կամ պաշտոնական վերանորոգման հնարավորություն: Շատ հաճախ մեր սոցիալական ցանցերի էջերում հանդիպում ենք էլեկտրոնային սիգարետների օգտագործման ընթացքում պայթյունների հետևանքով մարդկանց վնասվածքների վերաբերյալ տեղեկատվության: Դա, առաջին հերթին, տեղի է ունենում արտադրանքի վատ որակի պատճառով, ինչի արդյունքում սարքի ներսում գոլորշու ջերմաստիճանն ու ճնշումը կարող են դուրս գալ վերահսկողությունից և հասնել վտանգավոր աստիճանի:

Դժգոհության մեկ այլ տարածված պատճառ է լցվող հեղուկի որակն ու բաղադրությունը: Միակ ելքն է ընտրել վեյպեր վստահելի արտադրողներից:

IQOS-ի դեպքում չկա պայթյունի վտանգ. հեղուկի փոխարեն այստեղ բնական թութուն է, ջերմաստիճանն էլ ճշգրտորեն կարգավորվում է «խելացի» տեխնիկայի կողմից: Իսկ թութունի որակի մասին անհանգստանալ ընդհանրապես պետք չէ. թութունի ընտրության հարցում Ֆիլիպ Մորրիսը ամենափորձառուներից է:


Ճշմարտությունը նիկոտինի վերաբերյալ
Նիկոտինը հաճախ անվանում են սիգարետի ամենավնասակար բաղադրիչը: Այս տեսակետը սխալ է: Ծխողի և շրջապատող անձանց առողջությանն ամենամեծ վնասը հասցվում է այրման պրոդուկտների կողմից: Նիկոտինն, իհարկե, ոչ մի դեպքում չի կարելի համարել օգտակար կամ անվնաս՝ այն կախվածություն է առաջացնում, իսկ չափազանց մեծ չափաբաժինների դեպքում ուժեղ թույն է հանդիսանում:

IQOS-ի համար նախատեսված HEETS գլանակները և հասարակ սիգարետը պարունակում են գրեթե միևնույն քանակությամբ նիկոտին: Ընդհանուր առմամբ, օգտագործվող նիկոտինի քանակը կախված է գլանակների/սիգարետի ամրությունից և ներքաշման ուժգնությունից, ինչպես նաև օգագործված գլանակների/սիգարետի քանանկից:

Միաժամանակ, էլեկտրոնային սիգարետում բացակայում են կլանված նիկոտինի օբյեկտիվ մետրիկաները. օգտագործման սեանսի շարունակականությունը գրեթե անսահմանափակ է, հետևաբար ավելի դժվար է չափել նիկոտինի չափաբաժինը:

Էլեկտրոնային սիգարետի գոլորշու մոլեկուներն իրենց բնությամբ ավելի խոշոր են, քան սիգարետի ծխի կամ IQOS-ի աէրոզուլի մոլեկուները, այդ պատճառով էլ վեյպերից և էլ. սիգարետներից օրգանիզմ հասնող նիկոտինը ավելի դանդաղ է ներծծվում: Սա է պատճառը, որ օգտագործողները հաճախ ամբողջ օրը վայր չեն դնում էլեկտրոնային սիգարետը, և միաժամանակ նշում են, որ իրենց մոտ «չբավարարվածության» զգացողություն է. այսպես հեշտ է թունավորվելը:

Ինչու է հիթսթիքին ֆիլտր անհրաժեշտ

Շատ խելամիտ հարց է առաջանում. այդ դեպքւմ ինչու՞ IQOS-ի գլանակները ունեն ֆիլտր, եթե աէրոզոլում չկան այրման պրոդուկտներ, խեժ, ֆիլտրման ենթակա մանր մասնիկներ: Ֆիլտրն այս դեպքում երկու ֆունկցիա է կատարում. առաջին՝ հնարավորություն տալ աէրոզոլին սառչել՝հասնելով ներքաշման համար հարմար ջերմաստիճանի: Երկրորդ գործընթացը սիգարետ ծխելուն նմանակելն է և թութունի և շուրթերի միջև հիգիենիկ խոչընդոտ ստեղծելը:

Ֆիլտրը բացելու դեպքում պարզ կդառնա, որ դրա կառուցվածքը ամբողջովին տարբերվում է սիգարետից: Չկան այրման պրոդուկտների կլանման համար անհրաժեշտ ծակոտկենները. IQOS հիթսթիքների ֆիլտրը պատրաստված է պոլիլակտիդից (PLA) – բնության մեջ լուծվող և բիոհամատեղելի պոլիմերից: Այն արտադրվում է շաքարեղեգից, եգիպտացորենից կամ փայտից ստացվող ցելյուլոզի:

Եթե միևնույն ֆիլտրը բացենք IQOS-ի օգտագործումից հետո, ակնհայտ կդառնա, որ այն ավելի մուգ և կարծր է դարձել: Հարկ է նշել, որ դա աղտոտման արդյունք չէ, դա պոլիմերի բնական ռեակցիան է տաքացմանը, որին այն ենթարկվում է աէրոզոլից ավելորդ խոնավությունն ու տաքությունը կլանելու ընթացքում:

 

Եզրակացություն
Սեփական առողջությանը սպառնացող ռիսկերը նվազագույնին հասցնելու համար անհրաժեշտ է ամբողջովին հրաժարվել թութունի կամ դրա ցանկացած այլընտրանքի օգտագործումից ընդհանրապես:

Եվ չնայած ծխողների մի հսկայական մաս գիտակցաբար շարունակում է ծխել և չի ցանկանում հրաժարվել այս սովորությունից, մենք խորհուրդ ենք տալիս ծխելու այլընտանքներ փորձել, որոնք կնվազեցնեն սեփական ու շրջապատի առողջությանը հասցվող վնասը:

Եթե ձեզ դուր է գալիս խիտ գոլորշին և բազմազան համային տարբերակներ, ապա Ձեզ համար լավագույն տարբերակն էլեկտրոնային սիգարետներն ու վեյպերն են:

դիտվել է 3 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված