Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման վերաբերյալ որոշումը պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից բողոքարկվել է Վճռաբեկ դատարան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի տարածած հաղորդագրությունը, վճռաբեկ բողոքը բաղկացած է 107 էջից:

«Բողոքի հիմքում դրվել է Վերաքննիչ դատարանի որոշման առերևույթ հակասությունը նախկինում կայացված Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտած դիրքորոշումների հետ և մարդու իրավունքների և ազատությունների (արդար դատաքննության) հիմնարար խախտում, ներառյալ, անմեղության կանխավարկածի, գործը օրինական դատարանի կողմից քննության, ինչպես նաև պատճառաբանված որոշում ստանալու իրավունքները և որոշ այլ իրավունքների խախտումը:
Նաև բարձրացվել են որոշ հարցեր, որոնց մասով անհրաժեշտ է ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը իրավունքի զարգացման համար:
Նշենք նաև, որ պաշտպանական թիմն առաջիկայում պատրաստվում է այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդություն ներկայացնել դատարան...
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

դիտվել է 0 անգամ
loading...
Լրահոս
Ապատեղեկատվության պայքարի դեմ օրենքները կարող են դառնալ գործիքները լրագրողներին բանտեր ուղարկելու համար. Ա.ՀովհաննիսյանՀենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղըԿառավարությունը զորակոչից տարկետման իրավունք տրամադրեց 27 քաղաքացուՀույսը միայն Սփյուռքը չպետք է լինի. պետք է օգտագործել բոլոր լծակները ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար, նաև կատարել «տնային աշխատանքը»Արթուր Վանեցյանը Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տնօրենի հետ քննարկել է համագործակցության և փորձի փոխանակմանն առնչվող հարցերՇոուն պահանջում է Հովիկ Աբրահամյանի անունը «Պատրաստվում ենք հայաստանյան բիզնես հարթակում ձևավորել նոր ուղղություն՝ միկրոբիզնես. Այն կազատվի բոլոր տեսակի հարկերից». Նիկոլ Փաշինյան«Ժամանակ». «Այս վիճակում միայն հրաշքը կարող է մեզ փրկել». Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ վերնախավինԳ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբ
Ամենաընթերցված