Ա․Գևորգյանին երբեմն պետք է հիշացնել իր անփառունակ անցյալը և նույնքան անփառունակ ներկան

Վազգեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Օրեր շարունակ համացանցում պտտվող լուրերը, կապված Արթուր Գևորգյանի անօրինական գործունեության հետ, վստահ եմ, որ բացարձակապես համապատասխանում են իրականությանը։Եվ այսօր ցանկանում եմ խոսել ոչ թե 2018թ․ ՀԲՖ-ի խայտառակ ընտրությունների վերաբերյալ, որի արդյունքում Արթուր Գևորգյանը ընտրվեց ֆեդերացիայի նախագահ, այլ ցանկանում եմ հիշացնել վերջինիս անփառունակ անցյալը։Պարզվում է, որ այս անձնավորությունը օրինական ճանապարհները թողած, սիրում է ապօրինի գործողություններով հողին հավասարեցնել մարդկանց կառուցածը։Տարիներ առաջ Արթուր Գևորգյանը իր կեղտոտ ծրագրերի իրագործման համար գործի մեջ է ներքաշել իր համայնքի բնակիչներից մեկին՝ «Крепсон» ՍՊԸ-ի տնօրեն Արման Երեմյանին, ով բավականին հաջողված բիզնեսմեն է եղել, սակայն չի պատկերացրել, որ Արթուր Գևորգյանի հետ համագործակցելու արդյունքում հետագայում տուժվելու է և՛ ֆինանսապես, և՛ ֆիզիկապես, քանզի Արթուր Գևորգյանի պահանջները չբավարելու արդյունքում Արման Երեմյանը լուրջ ֆինանսական կորուստներ կրելուց զատ նաև երկու անգամ դաժան ծեծի է ենթարկվել։Արման Երեմյանը սննկանալուց հետո, նույնիսկ չի դիմել ոստիկանություն, որովհետև եթե չեք մոռացել այդ ժամանակ Ոստիկանապետը Արթուր Գևորգյանի սիրելի աներ՝ Վլադիմիր Գասպարյանն էր։Իսկ ինչու՞ սիրելի, քանզի վստահ եմ, որ բազմաթիվ միջադեպեր Արթուր Գևորգյանի մասնակցությամբ այդպես էլ մնացել են ծածուկ հենց Վովա Գասպարյանի շնորհիվ։
Այս ամենից կարելի է ենթադրել, որ Արթուր Գևորգյանը անամոթաբար անմեղի դիմակը քաշել է դեմքին և ցանկանում է նախկինում իրեն բնորոշ կեղտոտ գործողությունները այս անգամ կիրառել բռնցքամարտի աշխարհում, սակայն դա բացառված է, քանզի սպորտաշխարհում գոյություն ունեն հասուն և գիտակից մարդիկ, ովքեր չեն թողնի Արթուր Գևորգյանին սեփական քմահաճույքների համար, հայկական բռնցքամարտը վերածել բիզնես պրոյեկտի։

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ ԵՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը պարգևատրել է լավագույն ուսանողներին «Մեր օգնության ձեռքը մնաց օդում կախված».Իվետա Տոնոյանը՝ հանրաքվեի գործընթացին ԲՀԿ-ի չմասնակցելու մասին ԲՀԿ-ի որոշումը միտված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տարածմանըԱշխատավոր ժողովրդի և գյուղացիների խնդիրները ԲՀԿ ղեկավարի ուշադրության կենտրոնում են «Փոխվարչապետը հարցը լղոզեց».Գ.Ծառուկյանը՝ գյուղատնտեսական բարձր տոկոսադրույքով վարկերի մասին Գ.Ծառուկյանի հովանու ներքո գործող «Մուլտի ֆայթ» ակումբը Հայաստան կբերի աշխարհահռչակ մարզիկների Ծրագրում ենք ՀՀ-ում արդյունաբերական հատուկ գոտի ստեղծել, բայց 2 տարի է՝ ձգձգվում է. Արտակ Թովմասյան (տեսանյութ). Factor.am ԲՀԿ ուսխորհուրդը Սուրբ Սարգսի տոնի առթիվ աղի բլիթներ է բաժանել երիտասարդներին Ոստիկանությունում խնայել են մոտ 1,5 մլրդ դրամ. «Փաստ» Վանեցյանը և արժանապատվությունը
Ամենաընթերցված