Ինդիրա և Ռաջիվ Գանդիների սպանությունը․ ովքե՞ր և ինչի՞ համար սպանեցին Հնդկաստանի ամենաազդեցիկ ընտանիքի 2 ներկայացուցիչներին

1984 թվական, հոկտեմբերի 31: Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին ուղևորվում է իր գրասենյակ: Ճանապարհն անցնում է ցածր դարպասների միջով, որը պահպանում էին 2 թիկնապահ:

Մոտենալուն պես վերջիններս անականկալ կրակ են բացում վարչապետի ուղղությամբ: Նա տապալվում է գետին: 7 տարի անց, նրա որդուն ու իրավահաջորդին նույնպես սպանում են:

Ո՞ւմ էր ձեռնտու սպանել Հնդկաստանի ամենաազդեցիկ ընտանիքի երկու ներկայացուցչի, այդ երկրի հիմնադիր-հոր դստերն ու թոռանը: Ամեն ինչ սկսենք հերթով:

1947 թվական, օգոստոսի 15, Նյու Դելի: Հնդկաստանը ծնվում է արյան մեջ: Միլիոնավոր մարդիկ զոհվում են էթնիկ և կրոնական անկարգությունների արդյունքում, որոնք ուղեկցվում են անկախ Հնդկաստանի և Պակիստանի ստեղծմամբ: Նրանց մեջ էր նաև Հնդկաստանի անկախության համար պայքարող Մահաթմա Գանդին, ով սպանվեց 1948 թ․-ի հունվարի 30-ին: Չնայած այդ ողբերգությանը, Հնդկաստանը մնում է աշխարհում ամենամեծ ժողովրդավարական երկիրը, սակայն սպանություններն այնտեղ շարունակում են մնալ որպես քաղաքական արատավոր ավանդույթ:

Երբ 1917 թ․-ի նոյեմբերի 19-ին ծնվում է Ինդիրա Գանդին, Հնդկաստանն արդեն կես դար կառավարում էր Բրիտանիան: Ինդիրան Հնդկական ազգային կոնգրեսից խոստումնալից քաղաքական գործիչ, անկախության համար պայքարող Ջավահառլալ Ներուի դուստրն էր: Ներուն նաև Մահաթմա Գանդիի՝ շարժման հոգևոր առաջնորդի ձախ ձեռքն էր:

1947 թ․-ին Բրիտանական Հնդկաստանը բաժանվում է երկու անկախ պետության՝ մահմեդական Պակիստանի և հինդուիստական Հնդկաստանի:

 

 


Վերջինիս առաջին վարչապետ է դառնում Ինդիրայի հայրը: Նրա կառավարման 17 տարիների ընթացքում Ինդիրնա մնում է որպես Ներուի շտաբի ղեկավարն ու ոչ պաշտոնական առաջին տիկինը: 1964 թ․-ի մայիսի 24-ին Ներուն մահանում է: Վարչապետի պաշտոնում նրան հաջորդում է Լալ Բախադուրա Շաստրին, ով էլ Ինդիրային առաջարկում է մտնել խորհրդարան: Ինդիրային ընտրում են հոր ընտրատարածքում և Շաստրին նրան անմիջապես նշանակում է Տեղեկատվության եւ հեռարձակման նախարար։ Ինդիրան դառնում է հարգված քաղաքական գործիչ, և, երբ 18 ամիս անց մահանում է Շաստրին, նա ընտրություններում հաղթում է իր քաղաքական հակառակորդին ու դառնում վարչապետ: Սկսելով «Կանաչ հեղափոխություն», նա հացահատկի նոր տեսակ է ներմուծում, որը կարող էր վերջ դնել երկրում սննդամթերքի խրոնիկ պակասին: Արտերկրում նրա մեջ տեսնում էին ուժեղ ու վճռական ղեկավարի, ով ցանկանում էր Հնդկաստանը դարձնել Երրորդ աշխարհի երկրների լիդերներից մեկը:
Բայց տանը՝ Հնդկաստանում, Ինդիրան, ուժեղացնելով կենտրանական կառավարման իշխանությունը, և կրճատելով առանձին նահանգների իրավունքները, իր դեմ է տրամադրում մի շարք մարդկանց:

1969 թ․-ին նրա հանդգնությունն այն աստիճանի վիրավորական է դառնում, որ հանգեցնում է Ազգային կոնգրեսի պառակտմանը, բայց դա չի խանգարում Ինդիրայի՝ անձնիշխանության հասնելու ձգտմանը:

1975 թ․-ի հունիս: Ընտրություններում Ինդիրային հաղթանակը մեծ դժվարությամբ է տրվում: Գերագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչում ընտրությունների արդյունքների կեղծման մեջ և պահանջում նրա հրաժարականը: Այդ որոշումը մի շարք բողոքի ակցիաների ու անկարգությունների պատճառ է դառնում, որոնք կազմակերպվում էին Ինդիրայի հակառակորդների ու կողմնակիցների կողմից: Հետո, նրա վաղեմի դաշնակից, նախագահ Ֆահրուդդին Ալի Ահմեդը երկրում արտակարգ դրություն է մտցնում և համաձայն օրենքի՝ Ինդիրան երկիրը կառավարում է ևս 19 ամիս:

Սակայն դա միայն վնասում է նրա հեղինակությանը և 1977 թ․-ին Ինդիրան ևս մեկ համընդհանուր ընտրություններ է անցկացնում, որպեսզի Հնդկաստանը կրկին դնի ժողովրդավարության ուղու վրա: Այս անգամ Կոնգրեսին հաղթում է Ջանատա կուսակցության գլխավորությամբ ձևավորված կոալիցիան, որը ղեկավարում էր Մարարջի Դեսաիը: Ինդիրան կորցնում է վարչապետի պաշտոնը:

Նոր իշխանությունները նրան մեղադրում են խարդախության և կոռուպցիայի մեջ ու դատարանի վճռով կալանավորում: Այդ կտրուկ քայլը բերում է նրա համախոհների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների աճին: Դա ուղեկցվում է կարեկցության ալիքով, երբ 1980 թ․-ին հունիսի 23-ին Ինդիրա Գանդիի կրտսեր որդին ու քաղքական իրավահաջորդը՝ Սանջայը, ինքանթիռով ռիսկային հնարք կատարելիս զոհվում է: Այդ ողբերգությունից շատ չանցած Ջանատայի կոալիցիան տրոհվում է և դրան հաջորդած ընտրություններում Ինդիրան կրկին հաղթանակ է տանում և ստանձնում իշխանությունը:

Նա վերադառնում է վարչապետի՝ Նյու Դելիում, Սաֆդարջունգ Ռոուդ 1 հասցեում գտնվող պաշտոնական նստավայր: Դա գեղեցիկ ու մեծ այգիով, մանրակրկիտ հսկվող բունգալո էր, որը գտնվում էր Դելիի ամենականաչ ու գեղեցիկ փողոցներից մեկում: Հարևանությամբ ևս մեկ բունգալո կար՝ Ակբար Ռոուդ համար 1․ դա վարչապետի գրասենյակն էր: Այդ երկու տների միջև ոչ մեծ պարիսպ էր ու անցակետ, որը հսկվում էր պահնորդների կողմից: Ինդիրան նորից աշխատանքի է վերցնում իր նախկին թիկնապահներին: Նրանց թվում մի քանի սիկհեր (Հնդկաստանում ապրող ժողովուրդ) կային, ներառյալ կրտսեր տեսուչ Բեանտ Սիկհին, ով աշխատել էր Ինդիրայի մոտ 9 տարի և մի շարք արտերկրյա ուղևորությունների ժամանակ ուղեկցել էր նրան: Ստանձնելով վարչապետի պաշտոնը, Ինդիրան կրկին որդեգրում է ծայրահեղ կենտրոնացված ու անձնավորված կառավարման ձև, որը նախկինում պատճառ էր դարձել նրա իշխանության տապալման:

Քչերն էին կուսակցությունում կամ կառավարությունում հանդգնում քննադատել Գանդիի որոշումները և դրա արդյունքում տեղի է ունենում մի բան, որը դառնում է ճակատագրական:

Երկրորդ անգամ ստանձնելով կառավարման ղեկը, 1981 թ․-ի հունվարին Ինդիրան բախվում է երկրի ամենամեծ ազգային փոքրամասնությաններից մեկին անկախություն շնորհելու չափազանց համառ և կտրուկ պահանջին: Սիկհ ծայրահեղականները պահանջում են Փանջաբում ստեղծել առանձին, թեոկրատական (կրոնապետական) պետություն: Անկախության համար այդ շարժումը գլխավորում է սիկհ ֆունդամենտալիստ Ջարնաիլ Սիկհ Բհինդրանվալը:

Ինդիրայի կառավարությունը կտրուկ մեժում է այդ գաղափարը:

1983 թ․-ի սեպտեմբերին Բհինդրանվալին մեղադրում են ահաբեկչության մեջ և ձերբակալում, բայց շուտով ազատ են արձակում՝ բավարար ապացույցների բացակայության պատճառով: Այդ ժամանակ նա քաղաքի իր գրասենյակից տեղափոխվում է Ամրիտսարում գտնվող «Ոսկե տաճար»՝ սիկհականություն գլխավոր սրբատեղիներից մեկը:

Այդտեղից նա սկսում է առանձին սիկհական պետության համար տարվող քարոզարշավը: Բհինդրանվալի առավել տաքարյուն կողմնակիցները սկսում են հարձակվել կառավարական զորքերի վրա:

 

Եվ 1984 հունիսի 3-ին, Ինդիրայի ուղղակի հրամանով հնդկական բանակը սկսում է «Երկնագույն աստղ» (Blue Star) գործողությունը, որպեսզի Բհինդրանվալին ու նրա ֆանատիկ կողմնակիցներին դուրս վռնդի «Ոսկե տաճարից»:


Զորքը դիմադրության է հանդիպում, ինչի արդյուքնում ավելի քան 700 հավատացյալ, այդ թվում Բհինդրանվալն ու մի շարք ծայրահեղականներ, զոհվում են:

Արկակոծության արդյունքում «Ոսկե տաճարը» լրջորեն տուժել էր: Անգամ զուսպ ու խաղաղասեր սիկհերը վրդովվել էին գլխավոր սրբատեղիներից մեկի պղծման փաստից: Այդ գործողությունը դատապարտում է նաև միջազգային հանրությունը:


Դրանից հետո հնդկական անվտանգության ուժերը փորձում են հեռացնել բոլոր սիկհերին Գանդիի անմիջական պահպանությունից: Բայց որոշ սիկհեր, այդ թվում Բեանտ Սիկհը, խնդրում են վարչապետին թույլ տալ շարունակել իրենց ծառայությունը նրա մոտ: Համոզված լինելով նրան հավատարմության մեջ, Ինդիրան արհամարում է անվտանգության ծառայության խորհուրդները: Բայց Ինդիրային չեն հայտնում, որ գաղտնի գործակալները տեսել են, թե ինչպես է Բեանտը Դելիում հանդիպել հայտնի սիկհ ծայրահեղականների հետ:

1984 թվական, հոկտեմբերի 31, Նյու Դելի: Առավոտյան ժամը 9-ին վարչապետ Ինդիրա Գանդին պատրաստվում է այդ օրվա իր առաջին գործնական հանդիպմանը: Նրանից պետք է հարցազրույց վերցներ բրիտանացի դերասան, դրամատուգր և ռեժիսոր Փիթեր Ուստինովը, և, որպեսզի զաֆրանագույն զգեստով լավ տեսք ունենալու, Ինդիրան զրահաբաճկոն չի հագնում։ Վարչապետի նստավայրի և գրասենյակի միջև գտնվող ուղեփակոցում ծառայություն են իրականացնում Բեանտ Սիկհն ու Սատվանգ Սիկհը: Ժամը 09:18 վարչապետն օգնականների հետ մտնում է այգի: Նրանք պետք է անցնեին մոտ 200 մետր: Երբ նա հասնում է Բեանտ Սինկհի ու գլխով ողջունում նրան, վերջինս 38 տարամաչափի ռևոլվերից 3 անգամ կրակում է Ինդիրայի ուղղությամբ: Երբ վարչապետն ընկնում է, Սատվանգ Սիկհը «Sterling » ինքնաձիգի ողջ պահունակը (30 փամփուշտ), արձակում է նրա վրա: Երկու սիկհներն էլ չեն փորձում փախչել: Ավելին, Բեանտը զենքը գցում է գետին, ձեռքերը բարձրացնում վերև ու ասում․

-Ես արեցի այն, ինչ պետք է անեի: Այժմ արեք ինձ հետ ինչ ուզում եք:

 


Մյուս պահնորդները նրանց ձերբակալում ու տանում են պահակակետ: Այնտեղից նրանք իբր թե փորձում են փախչել․ Բեանտ Սիկհը սպանվում է, Սատվանգ Սիկհը՝ ծանր վիրավորվում:

 

Բեանտ Սիկհը Ինդիրայի համար զուտ թիկնապահ չէր: Նա ու վարչապետը նույն արյան խումբն ունեին: Առաջին բուժօգնության նկատառումներից ելնելով, որպեսզի ղեկավարի կյանքը հնարավորինս արագ փրկվի, թիկնապահներից մեկն անպայման պետք է ունենա նույն արյան խումբը, ինչ նա: Ճակատագրի հեգնանքով հենց այդ մեկն էլ Բեանտն էր․․․

 

Սպանության վայրը

Այդ ընթացքում վարչապետին տեղափոխում են հիվանդանոց, բայց այնտեղ հասնելուն պես նա մահանում է։ Չնայած այդ ողբերգության մասին Բի-ԲԻ-Սի-ն արդեն հասցրել էր հայտնել, և հնդկական մյուս ԶԼՄ-ները ևս տեղյակ էին, սակայն, վախենալով անկարգություններից, Ինդիրա Գանդիի մահվան լուրը պաշտոնապես հայտնում են ցերեկվա 14:20 րոպեին: Հանրության հնարավոր արձագանքի մասին մտավախություններն արդարացվում են․ հակասիկհական ավերածություններն արդեն տեղի են ունենում Նյու Դելիում ու մյուս քաղաքներում: Ավելի քան 5000 մարդ արդեն սպանված է: Դա հանգեցնում է նրան, որ ծայրահեղականների գործողությունները դատապարտող սիկհերը հիմա սկսում են աջակցել նրանց:

Նոյեմբերի 1-ին Ինդիրա Գանդիի մարմինը տեղափոխում են Ջավահառլալ Ներուի նախկին նստավայր՝ Teen Murti Bhavan, իսկ նոյեմբերի 3-ին՝ դիակիզում: Խարույկը վառում է որդին՝ Ռաջիվ Գանդին: Երկրում 12-օրյա սուգ է հայտարարվում, որի ավարտից հետո հանգուցյալի աճյունը շաղ են տալիս Հիմալայների վրա:

 

 


Մահափորձից հետո ողջ մնացած Սատվանգ Սիկհը և ավադրության ևս մեկ մասնակից՝ Կեհար Սիկհը կանգնեցին դատարանի առաջ և կախաղանի միջոցով 1989 թ․-ի հունվարի 6-ին մահապատժի ենթարկվեցին: Եվս մեկ հոգու՝ Ինդիրայի քարտուղարին փորձում էին մահափորձի մասնակից դարձնել, բայց Գերագույն դատարանը 1988 թ․-ին նրա վրայից հանեց մեղադրանքներն ու արդարացրեց:

 

Ինդիրա Գանդիի իրերը, որոնք նա կրել էր սպանության պահին
Իշխող կուսակցությունը նույն պահին վարչապետ է ընտրում Ինդիրայի ավագ որդուն՝ 40-ամյա Ռաջիվին, իսկ նախագահ՝ Զաիլ Սինկհին: Դեկտեմբերին Ռաջիվը համընդհանուր ընտրություններ է անցկացնում ու հաղթանակ տանում՝ ստանալով խորհրդարանի 543 տեղից 415-ը: Դա Հնդկաստանի քաղաքական պատմության մեջ երբևէ գրանցված ամենամեծ արդյունքն էր:

Ծնված լինելով 1944 թ․-ի օգոստոսին, Ռաջիվը միշտ հեռու է մնացել քաղաքականությունից: Հնդկաստանում էլիտար դպրոցն ավարտելուց հետո, կրթությունը շարունակել է Լոնդոնի համալսարանում և Քեմբրիջի համալսարանի Սուրբ Երրորդության քոլեջում (Trinity College)։ Նա իր ապագա կնոջը՝ իտալուհի Սոնիայի հետ ծանոթանում է հենց Քեմբրիջում: Հնդկաստան վերադառնալով, որպես օդաչու, աշխատանքի է անցել «Indian Airways» ավիաընկերությունում։

 

1980 թ․-ի հունիսի 23-ին տեղի ունեցած ողբերգական պատահարից ու եղբոր մահից հետո է միայն հնարավոր լինում Ռաջիվի համոզել մտնել խորհրդարան: Նա ավելի հետևողական և խաղաղասեր առաջնորդ է դառնում, քան նրա ահեղ մայրն էր։ Ռաջիվը կրճատում է բյուրոկրատական համակարգն ու անցկացնում տնտեսական բարեփոխումներ, որպեսզի կենդանացնի հնդկական բիզնեսը: Նրա մայրը սերտ կապեր ուներ ԽՍՀՄ-ի հետ, իսկ ինքը փորձում է ամրապնդել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Նա Հնդկաստանը տարածաշրջանի գերտերություն դարձնելու հավակնոտ պլաններ ուներ: Առաջիններից մեկը, որ նա իրականացնում է վարչապետ ընտրվելուց հետո, երկրի զինված ուժերն ամրապնդելն էր:


Գալիս է մի պահ, երբ Ռաջիվն էլ մոր պես բախվում է մի խնդրի, որը վտանգի տակ էր դնում Հնդկաստանի միասնությունը: Սակայն այս անգամ խնդրի արմատները երկրից սահմաններից դուրս էին:

1983 թ․-ին, Հնդկաստանի հարավ-արևելյան ափերից 150 կմ հեռավորության վրա, Շրի Լանկա կղզում, խռովություններ են ծագում․ նախկինում ճնշված թամիլների փոքրամասնությունը կատաղի պայքար է սկսում անկախության համար: Կղզու հյուսիսում և արևելքում բնակվող 3 միլիոն հինդուիստ թաիլմները կազմում են բնակչության 20%-ը: Մնացածը բուդդիստ սինհալներ են: Շրի Լանկան Բրիտանիայից անկախացել էր 1948 թ․-ին և սինհալական մեծամասնությունը միանգամից սկսել էր թամիլների հանդեպ խտրականությունները:

 

1983 թ․-ին դժգոհությունները վերածվում են զինված բախումների, որը ղեկավարվում էր «Թամիլյան վագրերի» առաջնորդ Վելլուպիլաի Պրաբհակարանի կողմից:

 


Շրի Լանկայի իշխանություների և սինհալների արձագանքը բախումներին բավական կոպիտ էր և շուտով սկսվում է լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմ:

Հնդկաստանի համար խնդիրը կայանում էր նրանում, որ Շրի Լանկայից ոչ հեռու գտնվող հնդկական Թամիլնադ նահանգում ավելի քան 50 միլիոն թամիլ էր բնակվում, և այնտեղից ևս առանձին պետություն ստեղծելու մասին պահանջներ են հնչում: Հնդկական կառավարությունը ներողամիտ է գտնվում Թամիլնադի ըմբոստների նկատմամբ, իսկ Ռաջիվն իր հերթին Շրի Լանկայի իշխանություններին օգնություն է առաջարկում խաղաղության հասնելու գործում ու կոչ է անում ապստամբներին ինքնավարության պես մի բան առաջարկել։

Հաշվի առնելով այն, որ Հնդկաստանը տարածաշրջանի մեծ տերություններից մեկն է, Շրի Լանկայի նախագահ Ջունիուս Ռիչարդ Ջայավարդենեն, ստիպված գնում է բանակցությունների: Բայց դրան հաջորդած երկու տարիները ցույց են տալիս, որ երկրի իշխանություններն ավելի շատ նախընտրում են խնդրի ռազմական լուծման տարբերակը: Իշխանությունները կազմակերպում են թամիլների հենակետ Ջաֆնա թերակղզու ծովային շրջափակում է, ինչը հանգեցնում է սննդամթերքի սուր պակասի, այնուհետև սկսում ռազմական գործողությունները:


1987 թ․-ի հունիսին Ռաջիվի համբերությունը հատում է: Մոտակա հնդկական ավիաբազայից օդ են բարձրանում Հնդկաստանի ռազմաօդային ուժերի АН-32 տրանսպորտային ինքնաթիռները: Կործանիչների ուղեկցությամբ նրանք պարեն ու դեղորայք են նետում Ջաֆնա թերակղզու վրա: Շատերը ողջունում են այդ քայլը որպես օրինաչափ մարդասիրական միջոցառում: Շրի Լանկայի երկնքով ազատ թռչող հնդկական ինքանթիռները կարծես թե ընդգծում են, որ Հնդկաստանը կարող է թելադրել իր կամքն այնտեղ, որտեղ ցանկանա:


Ջայվարդենեի կառավարությունն անմիջապես սկսում է լուրջ բանակցություններն ու 1987 թ․-ի հուլիսի 29-ին ստորագրվում է պայմանագիր, համաձայն որի՝ Հնդկաստանը պետք է խաղաղապահ ուժեր ուղարկի Շրի Լանկա և դառնա միջնորդ «Թամիլյան վագրերի» ու երկրի իշխանությունների միջև:

 

Գանդին ու Ջայավարդենեն ստորագրում են պայմանագիրը
Սինհալները կտրականապես դեմ են պայմանագրին: Ստորագրման հաջորդ օրը, երբ Ռաջիվն անցնելիս է լինում Կոլոմբոյի պատվո պահակախմբի կողքով, նավաստիներից մեկը հարձակվում է նրա վրա ու հրացանով հարվածում նրա մեջքին:

 

Նոր համաձայնագիրը ի զորու չի լինում կանգնեցնել պատերազմն ու հնդկական խաղաղապահ ուժերն, անկախ իրենց կամքից, ներգրավվում են «Թամիլյան վագրերի» դեմ մղվող պայքարին: Թամիլնադում դժգոհություն է հասունանում այն փաստից, որ Հնդկաստանը ակնհայտ անցնում է սինհալների կողմը:

 


Այդ նույն ժամանակ Ռաջիվի ազնիվ համբավը վտանգի տակ է հայտնվում: 1989 թ․-ի ապրիլին շվեդական ռադիոն հաղորդում է, որ զենքի արդյունաբերությամբ զբաղվող «Բոֆորս» ընկերությունը մոտ 60 միլիոն դոլար կաշառք է տվել Ռաջիվի շրջապատի նախարարներին, որպեսզի հենց այդ ընկերության հետ Հնդկաստանը կնքի 1,2 միլիարդ արժողությամբ ռազմական պայմանագիրը: Դրանով նախատեսվում էր հնդկական զինված ուժերի համար ձեռք բերել 410 հատ շվեդական 155 միլիմետրանոց FH-77B հաուբից:

 


Սկանդալից օգտվեց Ռաջիվի քաղաքական հակառակորդ, նախկին ֆինանսների նախարար Վիշվանատ Պրատապ Սինկհը: 1989 թ․-ի դեկտեմբերի կայացած ընտրություններում նրա գլխավորությամբ Ջանատա կուսակցությունը հաղթեց Ազգային կոնգրեսին:

Այդ ընթացքում հնդկական խաղաղպահ զորքերը Շրի Լանկայում ավելի քան 1500 կորուստ ունեն: Նոր իշխանությունները ձեռնամուխ են լինում զորքն այնտեղից դուրս բերելուն: 4 ամիս անց դա իրականացվում է, բայց պատերազմը շարունակվում է: Շրի Լանկայի բանակը վերսկսում է հարձակումը թամիլների վրա:

Խաղաղության հասնելու համար թամիլիների մի շարք խմբեր համաձայնվում են սահմանափակ ինքնավարությանը, բայց «Վագրերը» մտադիր են հասնել լիարժեք անկախության: Նրանք սկսում են նոր «ավերիչ զենքի»՝ պայթուցիկով ինքնասպանների գործածումը: Դրանք առաջին անգամ կիրավել էին 1987 թ․-ին, երբ Շրի Լանկայի բանակի ռազմաբազա էր ներխուժել պայթուցիկով բեռնված բեռնատար ու պայթել: Արդյուքնում զոհվել էր 50 մարդ:

Որպես ընդդիմության առաջնորդ Ռաջիվը հասկացնել է տալիս, որ նա միասնական Շրի Լանկայի կողմնակից է և առաջվա պես կարծում է, որ հնդկական ուժերը պետք է օգնեն կարգավորել իրավիճակը:

1991 թ․-ի մայիսին Ջանատա կոալիցիան տրոհվում է և համընդհանուր նոր ընտրություններ են անցկացվում: «Թամիլյան վագրերի» առաջնորդ Պրաբհակարան մտահոգ է նրանով, որ, եթե Ռաջիվը կրկին գա իշխանության, ինչը շատ հավանական էր, նա նորից կսկսի գործել ի շահ Շրի Լանկայի իշխանությունների և կօգնի թամիլների խմբին ստանալ սահմանափակ ինքնավարություն և արդյունքում՝ «Վագրերի» վրա ճնշումները կմեծանան: Դրանով պայմանավորված նա կոչ է անում Հնդկաստանի թամիլյան վագրերին կազմակերպել Ռաջիվի սպանությունը: Գործը հանձնարարվում է Թամիլնադում «Վագրերի» հետախուզության պետ Սիվարասանին: 1991 թ-ի մայիսի սկզբին Սիվարասանը Չենայ է բերում երկու աղջկա՝ Սուբհային ու Դանուին և նրանց ծանոթացնում թամիլներին կարեկցող հնդկուհի Նալինիի հետ: Սուբհայն ու Դանուն մոլի թամիլյան վագրեր են: Նրանցից մեկը կդառնա այն ռումբը, որը պետք է ոչնչացնի Ռաջիվ Գանդիին:

Ռաջիվը Չենայ պետք է մեկնի մայիսի կեսերին, որպեսզի մայիսի 21-ի քարոզարշավի ժամանակ ելույթ ունենա Շրիպերումբուդուրում:

Սիվարասանի պլանն այսպիսին է․ աղջիկներից մեկը, որի հագուստի տակ պայթուցիկով լի բաճկոն կլինի, կմոտենան Ռաջիվին, որպեսզի նրա պարանոցին մալա (ծաղիկներից հյուսված վզնոց) անցկացնի: Որպեսզի ամեն ինչ ավելի համոզիչ լինի, նրա կողքին պետք է տեղացի լուսանկարիչ լիներ:

Որոշվում է, որ ռումբը պետք է կրի Դանուն: Նրա հագին կանաչ ու նարնջագույն սալվար կամիզ կլինի և մոտ 10 կգ պայթուցիկ․․․

1991 թ․-ի մայիսի 21-ին, ժամը 15:30-ին Սիվարասանն ու Դանուն Չենայում հանդիպում են տեղացի լուսանկարչին: Նրանք միասին նստում են Շրիպերումբուդուր մեկնող ավտոբուսը:

Եկեկոյան 20:30 լուսանկարիչը Շրիպերումբուդուրում լուսանկարում է մալաները ձեռքներին, Ռաջիվին սպասող աղջիկների: Սիվարասանը կանգնած է քիչ հեռու, լրագրողի նման նոթատերտրը ձեռքին:

 


Երեկոյան ժամը 22:00-ին Ռաջիվ Գանդիին դիմավորում է հոծ բազմությունը: Նա անցնում է ժողովրդի միջով, մի քանի անգամ կանգնում, որպեսզի վերցնի իրեն ուղղված նվերները: Հետո նրան են մոտենում ծաղկե վզնոցներով աղջիկներ: Նրանցից մեկը կռանում է, ասես ցանկանալով համբուրել Ռաջիվի ոտքերը: Հանկարծ որոտում է պայթյուն․․․ Ռաջիվը, նրա 3 թիկնապահներն ու ևս 11 մարդ զոհվում են։

 


Ռաջիվ Գանդիի հագուստը՝ պայթյունից հետո

Սկզբում կարծում էին, որ ռումբը հեռակառավարվող է եղել: Հետո կանացի մարմնի վրա մետաղալարեր ու գոտու մնացորդներ են հայտնաբերում: Հետո հայտնաբերվում է կանացի գլուխ․․․ այդ ահասարսուռ լուսանկարը տարածվում է թերթերում ու հեռուստատեսությամբ: Այնուհետև հայտնաբերվում է ֆոտոխցիկը։ Լուսանկարիչը զոհվածների թվում էր: Լուսանկարչական ապարատի վերծանման արդյունքում գտնում են աղջիկների խմբի ու մի տղամարդու լուսանկար, որն ասես կապ չուներ նրանց հետ: Երբ հրապարակվում է այդ լուսանկարը, թամիլցի փախստականները դրանում ճանաչում են Սիվարասանին ու աղջիկներից մեկին, ով Նալինիի հետ բնակվել էր Չենայում:

Սիվարասանի համար 1 միլիոն ռուփի պարգևավճար է սահմանվում: Հետո իմանում են, որ նա թաքնվում է Բանգալորի տներից մեկում: Օգոստոսի 18-ին ոստիկանությունը գրոհով վերցնում է նրա թաքստոցը: Պարզվում է, որ Սիվարասանը ինքնասպան է եղել, իսկ նրա հետ գտնվող 6 թամիլները թույն են ընդունել:


Մարդասպանների բացահայտումից հետո Հնդկաստանը պահանջում է արտահանձնել Պրաբհակարանին: Սակայն նրա գտնվելու վայրն անհայտ էր: Միայն 2009 թ․-ի մայիսի 18-ին, Շրի Լանկայի իշխանությունները հայտարարում են, որ Ռաջիվի սպանության պատասխանատու Պրաբհակարանը մահացել է շրջափակումից դուրս գալու փորձի ժամանակ:

 


Կառավարական զորքերի ու «Վագրերի» բախումից հետո նրա մարմինը հայտնաբերել են առանց որևէ վնասվածքի: Ամենայն հավանականությամբ թույն է ընդունել, որը միշտ պահում էր իր մոտ: Նրա մահով վերջ է դրվում 26 տարի տևած քաղաքացիական պատերազմին: «Թամիլյան վագրերը» վայր են դնում զենքն ու հանձնվում։ 26 տարիների ընթացքում այդ պայքարը ավելի քան 80.000 մարդու կյանք էր խլել:

1991 թ․-ի մայիսի 24-ին, Նյու Դելիում, Ջավահառլալ Ներուի նախկին նստավայր Teen Murti Bhavan-ում կազմակերպված հրաժեշտի արարողությունից հետո Ռաջիվ Գանդիի մարմինը դիակիզում են Ջումնա գետի ափին: 7 տարի առաջ նա վառում էր մոր համար նախատեսված խարույկը, իսկ հիմա նրա 20-ամյա որդին՝ Ռահուլը, նույնն անում է իր համար:

 


Ռաջիվ Գանդիի որդին՝ Ռահուլն այսօր Հնդկական ազգային կոնգրեսի նախագահն է ու խորհրդարանի պատգամավոր, իսկ դուստրը՝ Պրինյակ Գանդին օգնում է եղբորը քաղաքական հարցերում, ինչպես նաև համակարգում է «Ռաջիվ Գանդիի հիմնադրամի» աշխատանքները:


Պրինյակ և Ռահուլ Գանդիները մոր՝ Սոնիայի հետ
Հնդկաստանի, նախորդ դարի ամենաազդեցիկ ընտանիքի՝ Գանդիներ 2 ներկայացուցիչներ սպանվեցին ֆանատիկների կողմից, ովքեր փորձում էին անկախություն ձեռք բերել իրենց ժողովրդի համար: Երկու անգամ էլ սպանությունները ոչինչ չտվեցին: Չնայած հազարավոր անմեղ զոհերի, ո՛չ սիկհերը, ո՛չ թամիլներն առ այսօր անկախություն չեն ստացել:

 

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Արդյոք Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցը գաղտնի էր․ մեկնաբանում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը Երբեք մի օգտագործեք այս արտահայտությունները. Բառային էներգետիկա. Ահա թե որն է դա «Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը լուրջ ազ­դան­շան պետք է լի­նեն». «Փաստ» Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում Մոնակոյում չի եղել. գրասենյակը հերքում է Փա­շի­նյա­նը ստիպ­ված է աշ­խա­տել ար­տա­կարգ իրա­վի­ճա­կում. «Փաստ» ԲՀԿ պատգամավորների այցը սահմանամերձ Ճամբարակ, զորամաս և մարտական դիրքեր Կառավարության նիստի օրակարգում 28 հարց է, որից 22-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ) ՈՒՂԻՂ. Իրավիճակը Իջևանում շարունակում է լարված մնալ Կյանք կա՞ մահից հետո. կլինիկական մահ տարած անձինք պատմում են, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ մահանալուց հետո. ապշեցուցիչ է Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում. «Փաստ»
Ամենաընթերցված