Ահա, թե ինչ կպատմի ձեր մասին ձեր արյան խումբը. ամենաճշգրիտ բնութագրումը

Իսկ դուք գիտեք, որ ձեր արյան խումբը կարող է չափից շատ բան պատմել ձեր մասին, ընդհուպ մինչև, թե ինչ հիվանդություններ կարող են սպառնալ ձեզ:

I (О) արյան խումբ

Առաջին խմբի ներկայացուցիչները իրենց մեջ ամփոփում են բնավորության մի քանի ծայրահեղ գծեր, սովորաբար ինքնավստահ են, լավատես, ուժեղ, անկախ, օժտված են լավ ինտուիցիայով, սակայն միևնույն ժամանակ ինքնամփոփ են, զուսպ, բայց կարող են շատ անկանխատեսելի լինել: Այս խմբի մարդիկ միշտ փորձում են հավասարկշռություն պահպանել, սակայն եթե բարկանում են, ապա Աստված հեռու պահի: Ըստ գիտական հետազոտությունների, այս խմբի ներկայացուցիչներն ամենից քիչն են հակված քաղցկեղով հիվանդանալուն:


II (А)արյան խումբ

Նրանք վառ անհատականություններ են, լուրջ են ու անկեղծ, կրեատիվ, զգայուն, համբերատար, գաղտնապահ, ողջամիտ և պատասխանատու: Այս մարդիկ հաճախ են մտահոգվում մանր բաների համար: Նրանք շատ էմոցիոնալ են և հաճախ են լարվում, պատճառը՝ սթրեսի հորմոնի բարձր մակարդակն է օրգանիզմում:

III (В) արյան խումբ

Կրքոտ, ակտիվ, ուժեղ և կրեատիվ. ահա, թե ինչպիսին են այս խմբի ներկայացուցիչները: Նրանք երբեմն կարող են լինել մի փոքր անպատասխանատու, դժվար են ներում վիրավորանքը: Այս խմբի ներկայացուցիչները իրենք են իրենց կյանքի տնօրենը: Ճկուն են և հեշտ են հարմարվում ցանկացած նորության:


IV (АВ) արյան խումբ

Այս մարդիկ իրատես են,կարող են լինել անվճռական, հակված են ինքնավերահսկման և սառնասրտության: Ըստ գիտնականների այս խմբի շատ ներկայացուցիչներ խնդիրներ են ունենում՝ կապված ուշադրության և հիշողության հետ: Նրանք պետք է ակտիվ կենսակերպ վարեն, խուսափեն ծխելուց, կոֆեինի չարաշահումից:

 

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված