Ինչպե՞ս տարբերել մաքուր կարագը նախքան այն գնելը. 5 կարևոր կետ, որի մասին դուք պիտի իմանաք

Քանի գնում է վաճառասրահներում առաջարկվող կաթնամթերքի տեսականին ավելի լայն է դառնում, ինչի պատճառով էլ ճիշտ ընտրություն կատարելը դժվար է լինում: Միշտ չէ որ հաջողվում է գնել հենց այն բնականն ու իրականը, որը ցանկանում եք: Շատ արտադրողներ սպառողին ներկայացնում են կեղծ մթերքներ, որակյալ բաղադրիչները փոխարինելով էժանագիններով: Խնդիրը շատ ակնառու է հատկապես կարագի շուկայում: Այսօր «մաքուր» կարագ գնելը այքան էլ հեշտ չէ:


Ինչպե՞ս տարբերել մաքուր կարագը

Կարագի տուփի վրա պետք է անպայման գրված լինի «Սերուցքային կարագ» նշումը: Եթե տուփի վրա գրված է գյուղական, բուտերբրոդների համար, սիրողսկան, ապա խոսքը մաքուր կարագի մասին չէ, այդ մթերքը պարունակում է հավելումներ, կոնսերվանտներ, արոմատիզատորներ:

Ինչպիսին պիտի լինի բաղադրությունը

Իսկական կարագի կազմության մեջ պետք է լինի միայն սերուցք, կաթ, երբեմն աղ: Եվ վերջ: Եթե բաղադրության մեջ առկա են բուսայուղեր, ապա դա կարագ չէ:

Եթե տուփի վրա առկա է Р 52178-2003 թվերը, ապա դա մարգարին է:


IZOSOFT’S image Disk IZ092
Ինչպիսին պիտի լինի արժեքը

Բարձրորակ կարագը մշտապես բարձր արժեք ունի: Բնական սերուցքային կարագը չի կարող բուսայուղերից պատրաստված խառնուրդի գնին կամ դրանից էժան լինել:

Ինչ յուղայնություն պիտի ունենա

Եթե մթերքը պարունակում է 60%-ից ցածր յուղայնություն, ապա դա սերուցքային կարագ չէ:


Որքան պիտի լինի պահպանման ժամկետը

Բնական սերուցքային կարագի պահպանման ժամկետը մեկ ամիս է, եթե տուփի վրա նշված է մինչև մի քանի ամիս պահպանման ժամկետ, դա նշանակում է, որ այն կոնսերվանտներ է պարունակում:

 

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող իրավական խնդիրների մասինԿուզեի տղամարդու «ժամանակակից տեսակ»-ը մրցակցության մեջ չլիներ կնոջ հետ. Լիլի Հովեր Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան առթիվ «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Աբրահամ Դանագյոզյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության եւ այցի նպատակի մասին Պատերազմող երկրում ծառայությունը պարտադիր է, սակայն 18 տարեկաններին առաջնագծում պետք է փոխարինեն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան Կայացել է Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի համանուն ներկայացումը Գարի Քյոսայանի հեղինակային երաժշտությամբ Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից
Ամենաընթերցված