Հայրիկյանը միտինգ է անելու. հրավիրում է բոլոր քաղաքական ուժերին

ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ տեղեկացնում է, որ մայիսի 15-ին կայացել է ԱԻՄ նախագահության հերթական նիստը։ Այն, մասնավորապես, անդրադարձել է վերջին 1 տարվա իրադարձություններին եւ անհրաժեշտ համարել հանրությանը համատեղ ներկայացնել քաղաքական ուժերի գնահատականը՝ ժամանակաշրջանը ամփոփելու եւ հետագա անելիքները հստակեցնելու նպատակով։

«Որպես միջոց նպատակահարմար է մայիսի 28-ին հանրահավաքի հրավիրումը, որում սեփական գնահատականն ու ակնկալիքները կներկայացնեն քաղաքական ուժեր։ Մինչ այդ մայիսի 21-ին տեղի կունենա այդ հանրահավաքին մասնակցել կամեցող ուժերի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Կոչ ենք անում այս տեղեկատվությունն ընկալել որպես նշյալ միջոցառումներին մասնակցելու հրավեր։ Ազգային միասնության եւ հանդուրժողականության ոգու ամրապնդման նպատակով հարկ ենք համարում տեղեկացնել, որ հրավիրվում են բոլոր քաղաքական ուժերը», - նշել է Պ. Հայրիկյանը։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված