Դատարանների մուտքերն արգելափակելու՝ վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել . «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ էր արել քաղաքացիներին մայիսի 20-ի առավոտյան ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը և թույլ չտալ որևէ մեկի մուտք գործել դատարաններ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հասարակական կազմակերպությունը փորձել է պարզել՝ ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին:

Այսպես, ժամը 8:40-ից.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի
բոլոր մուտքերը փակ են: Այստեղ հավաքված է մոտ 150 ցուցարար, 4 մեքենա արգելափակել է դատարանի գլխավոր մուտքը: Ցուցարարների թիվն այստեղ գնալով ավելացել է՝ հասնելով մոտ 300-ին, որոնք ոչ մեկի թույլ չեն տալիս ներս մտնել: Այստեղ է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքվել է մոտ 80 ցուցարար, նրանց թվում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը, Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել է մոտ 150-ի, նրանց են միացել«Իմ քայլի» պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Մխիթար Հայրապետյանը:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի բոլոր մուտքերն արգելափակված են, այստեղ հավաքված է մոտ 50 ցուցարար, նրանց թվում են պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը և Հակոբ Սիմիդյանը:

Վարչական վերաքննիչ դատարանի շենքի մոտ ցուցարարների թիվը հասնում է մոտ 20-25-ի, նրանց թվում են պատգամավորներ Սարգիս Խանդանյանը և Քրիստինե Պողոսյանը:

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ ցուցարարների թիվը հասել է մոտ 140-150: Այստեղ են նաև «Իմ քայլի» պատգամավորներ Արման Եղոյանը և Նիկոլայ Բաղդասարյանը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ վաղ առավոտյան շուրջ 20 մարդ փակել է դատարանի թե ծառայողական, թե՛ հիմնական մուտքերը։ Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել է մոտ 40-ի:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքերը նույնպես փակ են: Այստեղ հավաքված է 80 մարդ, մեքենաներ, որոնք բարձր երաժշտություն են միացրել: Այստեղ են նաև «Իմ քայլի» պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Վահագն Հովակիմյանը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վարչական դատարանի մուտքի մոտ հավաքվածների թիվը հասնում է մոտ 150-ի: Նրանք արգելափակել են բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս որևէ մեկին մուտք գործել շենք, չնայած ոստիկանների կոչին: Այստեղ են «Իմ քայլի» պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Բաբկեն Թունյանը:

Բարձրագույն դատական խորհրդի դիմաց հավաքվել է քիչ՝ մոտ 7-10 մարդ, որոնց, սակայն, հաջողվել է արգելափակել մուտքը:

Վճռաբեկ դատարանի մոտ հավաքված է շուրջ 50 ցուցարար, դատարանի բոլոր մուտքերը փակ են, այստեղ է պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Փակ են նաև Սահմահանադրական դատարանի մուտքերը, այստեղ ցուցարարների թիվը հասնում է 150-ի:

Այսպիսով, ժամը 10:00-ի դրությամբ, վարչապետի կոչին արձագանքել է մոտ 1100 մարդ, բոլոր դատարանների մուտքերը փակ են: Ցուցարարներից բացի՝ հավաքված են մեծ թվով ոստիկաններ: Գրեթե բոլոր դատարանների մոտ ներկա են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ:

 

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան Որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց (Տեսանյութ) Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը Արմեն Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին
Ամենաընթերցված