Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը

Արցախյան կուսակցությունները սկսել են միմյանց դեմ պայքարել ոչ միայն սպասվող նախագահական ընտրությունների, այլև ՀՀ վարչապետի հենարանը դառնալու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը արցախցիներին կոչ էր արել առաջիկա ընտրությունների ժամանակ աջակցել միայն այն ուժերին, որոնք հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչը հանդիսացող կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից։

Այս հայտարարությունից հետո պայքարի են ելել այն քաղաքական ուժերը որոնք ոչ վաղ անցյալում հայտարարում էին, թե Հայաստանում թավշյա հեղափոխություն չի եղել: Բայց հիմա, երբ Հայաստանում կարծես թե ամեն ինչ իր հունով առաջ է շարժվում, արցախյան պառլամենտական ու ոչ պառլամենտական ուժերը իրար հերթ չտալով փորձում են հաճոյանալ ՀՀ վարչապետ Փաշինյանին, մոռացության տալով, թե ընդամենը վեց ամիս առաջ ինչ էին հայտարարում:

Օր օրի նոր իրողություններ են ի հայտ գալիս ու ավելի են խճճում ռեալ իրականությունը: Եվ այս պայմաններում դժվար է տարանջատել, թե Արցախում ո՞ր քաղաքական կուսակցությունն է այն իրական ուժը, որը երբեք ոչ դեմք է փոխել, ոչ էլ ասելիք: Ամեն դեպքում արձանագրենք, որ նոր իշխանություններին սիրաշահելու մրցավազքի առաջմարտիկներից է նախկին վարչապետ, «Ազատ Հայաստան» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը նշեց, թե պաշտպանում է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները:

Հաջորդը՝ Նիկոլ Փաշինյանին ու նոր իշխանություներին սատարելու հավատարմության կոչ հնչեցրեց Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, մոռացության տալով ԱԺ Հայրենիք խմբակցության անդամ Ռուդիկ Հյուսնունցի ընդամենը ամիսներ առաջ արտահայտած այն միտքը, թե Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել, իսկ հեղափոխությունից վեց ամիս հետո հակահեղափոխական լուրջ քայլեր են լինելու:

Ու թեև Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության ժամանակ հակահեղափոխականների անուններ չտվեց, բայց չի բացառվում, որ հենց այս քաղաքական ուժին նկատի ուներ: Չի բացառվում նաև, որ հակահեղափոխական օջախ ձևակերպման ներքո ՀՀ վարչապետը իշխանական բոլոր կուսակցություններին նկատի ուներ, քանի որ բոլորովին վերջերս նրանք առանց երկմտելու, միահամուռ կերպով ստորագրել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու միջնորդագրի տակ:

Հիմա հարց՝ այս մրցավազքում ՀՀ իշխանություններն ինչպե՞ս են կարողանալու թացը չորից տարբերել: Բացի այդ, քաղաքական հենարան ընտելիս արդյո՞ք հաշվի կառնեն, թե «սատարելու» մասին հայտարարություններից առաջ կուսակցություններն ինչ քայլեր են ձեռնարկել ու իրականացնել, թե՞ կառաջնորդվեն այլ չափանիշներով և կնախընտրեն այն քաղաքական ուժին, որը մշտապես գործել է ի նպաստ երկրի ու ժողովրդի:

 

Արմինե Գրիգորյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն ԱշոտյանԱյսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) 8 գոլ, 2 կարմիր քարտ․ «Չելսի» - «Այաքս» խելահեղ դիմակայությունը (տեսանյութ) Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար․ «Փաստ» Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ)
Ամենաընթերցված