Հաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել Է կնոջը. կինը մահացել է

Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ «Արևաբաց» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող այգեգործական ընկերություն համարվող տների հարևանությամբ հոսող ջրատարը քաղաքացի է ընկել։Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը հղում տալով իր աղբյուրին:

Քաղաքացիներն իրենց ուժերով կանալից դուրս են բերել Զովունի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Ծովինար Առաքելյանի դին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կինն իր ամուսնու և ընտանիքի անդամների հետ նշված վայրում գյուղատնտեսական աշխատանքներով էին զբաղվում և դույլով փորձել է կանալից ջուր վերցնել ու երբ կքանստած վիճակում դույլը մտցրել է կանալի մեջ, ուժեղ ջրի հոսքը կնոջ հավասարակշռությունը կորցրել և գցել է ջրի մեջ ու քանի որ ջուրը շատ վարար է եղել, մոտ 100 մետր քշել-տարել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Հավաքվածներն ասում էին նաև, որ ավելի ցավալի է նաև այն, որ այդ ամենին ականատես է եղել հաշմանդամ ամուսինը, ով չի կարողացել փրկել կնոջ կյանքը։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շիլ աչքով այս նիհար երեխան մեծացել և դարձել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը. Նրա կյանքին հետևում է ավելի քան 3 մլն կին… Հասմիկ Խոջյանի մուտքը «Անհասցե ծնվածները» սերիալ եւ ուրախության պատճառը Ձեր քթի ձևը շատ բան կարող է պատմել ձեր մասին…զարմանալի համընկնում Որ ծաղիկն է ձեզ համապատասխանում՝ ըստ ծննդյան ամսի, և ինչ է այն ասում ձեր մասին Շոկային կադրեր. ինչպես են կանանց գաղութում տանջում բանտարկյալներին. ՏԵՍԱՆՅՈՒԹՕրական ընդամենը 2 բանանը, չեք էլ պատկերացնում, թե ինչ կարող է անել ձեր օրգանիզմի հետ. անհավատալի է Ինչպես է Իննա Խոջամիրյանը շնորհավորել Սիսիան Սեփանյանի ծննդյան տարեդարձը (լուսանկար) Էս չե՞ս արա...հայտնի դերասանը Նիկոլի հասցեին. խայտառակ բացահայտում Գևորգ Գրիգորյանի մասինDisney-ի աստղին քննադատել են առանց ներքնազգեստի լուսանկարի համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱհա, թե ինչպիսինն էին «Էլենի օրագիր» սերիալի սիրված դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Հասմիկ Խոջյանը դպրոցական տարիներին. Նրանք անհավատալիորեն փոխվել են. ՖՈՏՈ
Ամենաընթերցված