Ռոմանոս Պետրոսյանը վերածվել է ապաքաղաքական կերպարի. Կազմակերպված սադրանք, որը հակառակ էֆֆեկտ է տալու

Անահիտ Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Ինչ արած, քաղաքական դաշտից ոչ մի պատկերացում չունի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Դա միանշանակ նրա գործը չէ: Սակայն, եթե նա զբաղեցնում է պաշտոն և զբաղվում է քաղաքականությամբ, ապա դա անդրադառնում է նաև մեր՝ շարքային քաղաքացիների վրա:
Հասկանում ենք, որ Աբովյանում սպասվող ընտրություններում նա ցանկանում է, որպեսզի հաղթի իր դրածո քաղաքապետը, սակայն քաղաքական դաշտում դրածոները գործում են որոշ անձերի թելադրանքով, ինչը նախկին համակարգի ձեռագիրն է, իսկ դա թույլ տալ չի կարելի:
Հիմնովին համաձայն եմ այն տեսակետի հետ, որ Աբովյանում չի՛ կարող լինել վախի մթնոլորտ և անպատժելիության իմիտացիա, բայց դրան մեկտեղ չպետք է լինի նաև սադրանք ու մարդկանց անհիմն զրպարտելու գործելակերպ։ Ձեր էջում հրապարակված նկարների դեպքի առթիվ պետք է քննությամբ զբաղվեն համապատասխան իրավապահ մարմինները, ես վստահ եմ, որ սա պատահականություն չի, այլ կազմակերպված պրովակացիա:
Այն որ, իբր թե Աբովյան քաղաքում վախի մթնոլորտ ու անպատժելիության իմիտացիա կա, դա ֆարս է, պարզապես Ձեր կողմից առաջադրված հայցեակարգ , որն իրականության հետ կապ չունի: Հրապարակել եք ինչ որ նկարններ, փորձելով սաբոտաժի դիմել ու ներազդել հասարակության գիտակցության վրա, իսկ տեղի ունեցածն էլ լավ կլինի, որ ամբողջությամբ բացահայտվի, բայց ներքին զգացողություն ունեմ, որ դրանից հետո մարզպետն իրեն այդքան էլ լավ չի զգալու , հասկանալի պատճառներով: Տեղեկություն կա, որ նույն մարզպետի թիմի ներկայացուցիչները երեկոյան «դեբոշ» են սարքել իրար մեջ, հետևությունները կարծում եմ ակնհայտ են:
Պարոն մարզպետ մի փորձեք էժան հնարքներով ապակողմնորոշել ընտրողին, դա այնքան ակնհայտ է ու զազրելի, որ այն ՁԵր դեմ է աշխատելու, առանց այդ էլ Ձեր շանսերը զրոյական էին, հիմա վստահաբար կարող ենք ասել, որ Աբովյանը չի ունենա աղանդավոր մարզպետի դրածո քաղաքապետ:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ) Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկերԲաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի նոր բարեգործական ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում
Ամենաընթերցված