Ալավերդիում ցույցերը կստանան ձնագնդի էֆեկտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել էին գործարանի բոլոր ելքերն ու մուտքերը, ինչպես նաև միջպետական երկաթգիծը: Պատճառն այն է, որ մոտ 200 հոգու ազատել են աշխատանքից:

Խնդրի մասին «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել է՝ փաստելով, որ հարցը գնալով ձնագնդի էֆեկտ է ստանում: Թերթի տեղեկություններով, Ալավերդիում և հարակից գյուղերում Ալավերդու պղնձաձուլարանի և Թեղուտի փակման հետ կապված լուրջ բունտ է հասունանում, և առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում: Մասնավորաբար՝ թերթի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ բնակիչներն առաջիկայում որոշել են բլոկադայի ենթարկել քաղաքի ընդհանուր լոգիստիկ համակարգը՝ մի քանի օրով փակելով մայրուղին և երկաթգիծը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ) Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկերԲաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի նոր բարեգործական ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում
Ամենաընթերցված