Սեփական մորը դավաճանողը, ազգն ու հայրենիքն էլ կուրանա

Ցավոք, Հայաստանը թեւակոխել է մի ժամանակաշրջան, երբ տգետները <<հռչակվել>> են գիտուններ, բանակից խուսափողները՝ թունդ հայրենասերներ, մանիպուլյացիաների ու զրպարտանք տարածողները՝ ազատ խոսքի ջատագովներ:
Այս ամենն, իհարկե, կանտեսվեր ու կստվերվեր, եթե, այդ սուտ ինքնահռչակները ու գրչակները չզբաղեցնեին պետական պաշտոններ կամ չունենային մանդատ եւ չարատարավորեին իրական հայրենասերների բարի համբավը: Օրինակ՝ <<լուսավոր>> Արման Բաբաջանյանը, ում մշտապես հարմար ու հարիր է եղել <<պատվիրված>> լինելու հոգեվիճակն ու կարգավիճակը, ով դեռ երիտասարդ ժամանակվանից բանակ ու հայրենիք բառերից ֆոբիաներ ուներ ու սրթսրթում էր, չգիտես ինչու այսօր խոսում է հայրենասիրությունից ու այս կամ այն պաշտոնյայի՝ հայրենիքին մատուցած, իսկ ըստ իրեն, ոչ այդքան լավ մատուցած ծառայությունից: Բժիշկ-հոգեբանները, իհարկե, կփաստեն, որ մանդատավորի վարքագիծը վերոնշյալ վախի տիպիկ դրսեւորումն է, երբ սեփական խարանը մաքրելու համար թիրախավորում ու սեւացնում ես Հայաստանը շենացնող ու մշտապես երկրի պատիվը բարձր պահող մարդկանց:
Այս տխրահռչակ <<հայրենսերը>> իր մարտնչող տգիտությամբ իհարկե ոչնչի էլ չի հասնի, իրական հայրենասերը կմնա իրական հայրենասեր, իսկ սեփական մորը ուրացած ստորաքարշ <<հուդան>> չի բացառվում որ մի գեղեցիկ օր էլ կհռչակվի ազգի դավաճան…

դիտվել է 2 անգամ
Լրահոս
ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) Նոր զարգացումներ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից. սպանությունը օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է, սպանություն կատարողին էլ որոնում են (Ֆոտոշարք, տեսանյութեր) ԲՀԿ-ն միշտ էլ առաջնորդվել է ժողովրդի ցանկությամբ, այդպես է նաև Ամուլսարի խնդրի դեպքում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան Ջերմոցային պայմաններում բուծված բնապահպանի սադրանքն անտեղի է․ ԲՀԿ-ի անփոփոխ տեսակետը՝ 2017 թվականից ի վեր Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք
Ամենաընթերցված