«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը

Ինչպես գիտենք սույն թվականի օգոստոսի 19-ին ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ- ից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, սակայն ապարդյուն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը չի կարողացել գործուն միջոցներ կիրառել դեպքի առթիվ:

Պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը, որի արդյունքում տասնյակ ընկերությունների խոշորաքանակ ապրանքներ փչանում են:

Ինպես հայտնի է դեպքի վայր է ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարը, սակայն կրկին ապարդյուն, քանի որ չի տրվել խնդրի օպերատիվ լուծում:

Հրդեհը շարունակում է տարածվել՝ ընդգրկելով ողջ շենքը և պատաճառելով միլլիոնավոր դոլլարների վնասներ:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված