«Ռոսսելխոզնադզոռն» արգելել է հայկական ընկերության ձկան արտահանումը Ռուսաստան

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» պետական գործակալությունը որոշել է արգելել հայկական ձկնարտադրող ընկերություններից մեկի արտադրանքի ներկրումը ռուսական շուկա։ Արգելքը գործելու է վաղվանից՝ սեպտեմբերի 5-ից։ Այս մասին տեղեկացնում է ռուսական մամուլը։

Գործակալության պարզաբանման համաձայն՝ արգելքը պայմանավորված է հայկական «Գոյտեկս» ընկերության արտադրանքում ԵԱՏՄ և ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների կրկնությամբ։ Հայկական ընկերության արտադրած ձկան մեջ, ըստ հաղորդագրության, հայտնաբերվել է «մալաքիտային կանաչ» կոչվող գունանյութը։

 

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված