«Ինչպե՞ս բացատրենք «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնըլին», որ մեր Կառավարությունը որոշել է աշխատող լաբորատորիան քանդել-տեղափոխել». Վիգեն Թոփուզյան

168.am-ը գրում է․

Ամիսներ առաջ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մասնաշենքերից մեկը ՀՀ կառավարության որոշմամբ 25 տարի ժամկետով «Ազադ ֆարմասյութիքլզ» ընկերությանը տրամադրելու հարցը. այս հարցի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կենտրոնի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ղեկավար Վիգեն Թոփուզյանի հետ:

«Ի սկզբանե որոշումը վնասակար է և՛ մեր պետության, և՛ մեր կազմակերպության համար: Գիտենք, որ գիտության համակարգում այսօր կան դժվարություններ պետության համար ֆինանսավորման տեսակետից, և որոշ գիտահետազոտական կազմակերպություններ իրենց միջոցներով շատ չեն փայլում, բայց դա պատճառ չէ ամբողջովին կազմակերպությունը վերացնելու համար, որովհետև կանցնեն տարիներ, կգա ուրիշ իշխանություն, կլինի ուրիշ հնարավորություն արդեն ֆինանսավորման տեսակետից, մենք կունենանք այն օջախները, դեռ սրբած չենք լինի, ավերած չենք լինի, որտեղ պետությունը կկարողանա նորմալ ֆինանսավորումով՝ նորմալ գիտահետազոտական աշխատանքներ կազմակերպել,- այդ որոշման մասին ասաց Վ. Թոփուզյանը և հավելեց,- Մենք կամաց-կամաց այն տպավորությունն ունենք, որ ավելորդ ենք դառնում: Մի շենքը տանք սրան, մյուս հատվածը տանք ուրիշին, վերջիվերջո, գալու է այն վտանգավոր կետը, որտեղ ասելու են, որ՝ մի բուռ եք մնացել, թողեք գնացեք տուն, ու վերջանա: Ներկա վիճակում պետությունը պետք է պաշտպանի գիտահետազոտական կազմակերպություններին, ընդհանրապես զերծ մնա սեփականաշնորհման կամ երկարատև ինչ-որ մեկին նվիրելու այդ մտադրությունից։

Եթե պետությունը որոշ գիտահետազոտական կազմակերպություններից դժգոհություն ունի, համարում է, որ դրանք էֆեկտիվությամբ չեն աշխատում, եկեք նստենք-քննարկենք՝ ինչպե՞ս անենք, որ էֆեկտիվությունը բարձրանա, ոչ թե փակելու, կտրտելու մասին մտածենք:

Դեռ 2014 թվականին եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները «Ազադ ֆարմցևտի» ղեկավարության հետ, այցելեցին մեր ինստիտուտ ու խնդրեցին իրենց որոշակի տեղ հատկացնել: Անցավ երկու տարի, նրանք դիմեցին այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով, որ կամ սեփականաշնորհեն, կամ երկարատև վարձակալությամբ վերցնեն: Հովիկ Աբրահամյանը, բնականաբար, ակադեմիայի կարծիքը հարցրեց, ակադեմիան էլ՝ ինստիտուտի: Մենք դեմ էինք, ակադեմիան դեմ էր: Աբրահամյանը ինքը այցելեց, այդ հարցը քննարկվեց և փակվեց, ոչ սեփականաշնորհվեց, ոչ էլ երկարատև վարձակալության տրվեց»:

Վիգեն Թոփուզյանը նոր իշխանություններից գիտության նկատմամբ այլ ակնկալիքներ ուներ, այնինչ, ըստ նրա՝ եթե նախորդ իշխանությունները մի քիչ ավելի ըմբռնումով էին մոտենում իրենց խնդրին, իրենց բողոքները լսող կար, ապա հիմա դա չկա.

«Հույս ունեի, որ գոնե վերջին երկու տարում մեզ սկսեին աջակցել, ոչ թե խանգարել, որովհետև նախորդ ժամանակներն էլ խանգարող հանգամանքներ կային, բայց չգիտես ինչո՞ւ՝ երբ համեմատում ես, նախորդ իշխանությունները մի քիչ ավելի ըմբռնումով էին մոտենում մեր խնդրին, մեր բողոքին լսող կար, հիմա դա էլ չկա»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը Պետդումայում հանդիպել է Սերգեյ Նեվերովին և մասնակցել միջազգային համաժողովի «Տղա եղեք». Դերասան Գևորգ Գրիգորյանը համասեռամոլներին պետական մակարդակով «առաջ բրդելու» և իրականացվող մոտոերթի մասին Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը (Տեսանյութ) Տավուշում վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյան տեսքով տեղումներ կլինեն ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը Կարևորվում է թե՛ հայրենիքը պահող զինվորը, թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի ուսանողը «Գ.Ծառուկյան» հիմնադրամը 4-րդ տարին անընդմեջ փոխանցում է լիբանանահայ ուսանողների վարձավճարները «Աթենք» մսամթերքի գործարանը ներմուծել է մարդկանց առողջությանը չափազանց վնասակար մսամթերք
Ամենաընթերցված