Կատարողական արվեստով զբաղվող մարդը պարտավոր է միշտ սովորել

Past.am-ը գրում է՝

 

Ռուսական առաջին ալիաով հեռարձակվող «Ձայն»- ը նախագծի կույր լսումներին մասնակցում էր նաև մեր հայրենակիցը` Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:

Картинки по запросу Վրեժ Կիրակոսյան

Ժտացող, պայքարող, էությամբ անկեղծություն տարածող երգիչը «Ձայն»-ի տաղավարում մինչև վերջ փայլուն կատարում ունեցավ և վայելքից հետո Մելադձեն շրջվեց ու նրան գրկաբաց ընդունեց իր թիմ:

Past.am-ը զրուցել է արտիստի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք դժվար չէր լինել մասնակից, երբ ինքդ եղել ես ժյուրի:

 

- Դուք ինքներդ երաժշտական մրցույթների ժամանակ երգչին ընտրող կողմ եք լինում , հոգեբանորեն դժվար չէ՞ր հետ քայլ անելը:

- Այո, ես ունեմ ճանապարհ անցած և այնպիսի գործունեություն եմ իրականացնում մշակույթի և գիտության բնագավառում, ինչպես նաև միջազգային մրցույթներում ժյուրի եմ հրավիրվում ու իմ կարծիքն եմ ասում և գնահատում, բայց հստակ ասեմ, որ սա ինձ համար հետ քայլ չէր: Երբեք ուշ չէ քո ոլորտում մրցակցության մեջ մտնել, փորձել քո ուժերը նմանատիպ մասշտաբային ծրագրերում: Այնպես, որ ես հոգեբանորեն պատրաստ եմ եղել մուտք ունենալ, նույնիսկ չհասնել կույր լսումներին: Այդպիսի նախագծերում կլինեն նաև խոչընդոտող հանգամանքներ` քաղաքականություն և այլն, որոնք կարող են ազդել քո հետագա քայլերի վրա, հուզմունքը չպետք է ազդի վրադ այնքան, որ խանգարի, այն ուժ պիտի տա, որ հասնես ցանկալի նպատակին:

- Ինչպե՞ս առաջացավ այնուամենայնիվ լինել համարձակ և մասնակցել «Ձայն»-ին:

- Ընթացքում միշտ հետևում էի, դիտում էի այդ երաժշտական նախագծերը, ցանկություն կար մասնակցելու, սակայն միշտ մտածում էի ինչ ֆորմատով և որտեղ: Շատ հավանում եմ անգլիական տարբերակ, բայց հետո որոշեցի մասնակցել ավելի մոտ մեր տարածաշրջանին ու ընկերներիս հետ քննարկելուց, խորհրդակցելուց հետո արդեն պարզ էր որ պետք է մեկնեմ: Ռուսական «Ձայն»-ը իր վարկանիշով, հեռարձակման ու դիտելիության առումով աշխարհում երկրորդն է երաժշտական ֆորմատի մեջ:

- Ձայնից, երաժշտական գրագիտությունից զատ էլ ի՞նչ հատկանիշներ են պետք մասնակցին նմանատիպ մրցույթների համար:

- Նպանատիպ նախագծերում իհարկե առաջնայինը ձայնն է , հետո մասնագիտական պատրաստվածությունն ու ամենակարևորը անկեղծությունը: Անկեղծություն հանդիսատեսի ու քեզ մեջքով նստած հանրահայտ մարդկանց առջև: Պետք է ունենալ էներգիա, ձայնի միջոցով փոխանցվող աուրա , որպեսզի նրանք շրջվեն դեպի քեզ:

- Նախագծում հատկապես ինչը՞ հավանեցիք:

- Նախագծում հավանեցի աշխատող անձնակազմի որակական բարձր պրոֆեսիոնալիզմը: Նրանք չունեն բացասական ամբիցիաներ , դու իրենց համար արտիստ ես , դու իրենց պետք ես: Իրենք հեռուստաշոուն անում են քեզանով: Կա գործող հստակ սկզբունք` մասնակիցը առաջին պլանում է , մասնակիցը ամենակարևորն է: Քեզ անչափ ապահով ես զգում , ամբողջ աշխատակազմը յուրաքանչյուրն իր հերթին պատասխանատու է , որ մասնակիցը ադապտացվի , ինքնաբացահայտվի: Սա է գրավականը , որ այդ հեռուստաշոուն հարգի է և ունի այդքան բարձր վարկանիշ:

- Այդ ֆորմատով նախագծերը հնարավորություն են տալիս սովորելու անկախ տարիքից, կա՞ ինչ որ սահման, որ չեք անցնի, այն ինչ ունեք ձեզ կբավականացնի՞ ու չե՞ք ցանկանա շարունակել:

- Այո, ես կարծում եմ մարդը, ով զբաղվում է արվեստով այն էլ կատարողական մշտապես պարտավոր է սովորել: Ստեղծագործող մարդը միշտ պետք է փնտրտուքի մեջ լինի, չբավարարվի նրանով ինչ ունի, կամ ինչից սկսել է: Հաղթականներ գրանցվում են, եթե չես խորշում սովորել:

Похожее изображение

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Աբրահամ Դանագյոզյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության եւ այցի նպատակի մասին Պատերազմող երկրում ծառայությունը պարտադիր է, սակայն 18 տարեկաններին առաջնագծում պետք է փոխարինեն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան Կայացել է Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի համանուն ներկայացումը Գարի Քյոսայանի հեղինակային երաժշտությամբ Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քիցՍկանդալային մանրամասներ քաղաքապետի հետ հանդիպումից.թագաժառանգի ներկայացուցիչները փակագծեր են բացում Գագիկ Ծառուկյանի կողմից բերված օրինակն ուսուցողական էր, թե ինչպես է պետք աշխատել ներդրողների հետ «Համարձակ ծիծաղում եմ ինքս իմ վրա». Ռաֆայել Երանոսյանը «tRaffik» ներկայացման և ունեցած հաջողությունների մասին Կիևի հայ համայնքի հերթական այցն ու շարունակական ծրագրերը՝ Արցախում (տեսանյութ) Գ.Ծառուկյանը մասնակցել է ԱՄԷ ազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Ամենաընթերցված