Կամ էլ ես էնքան լավն եմ, ինձ ով կտեսնի պաուզայի մեջ կընկնի. Նարինե Ոսկանյան

Past.am - ի զրուցակիցը հումորային դերերով հայտնի Նարինե Ոսկանյանն է ` նույն ինքը Պաուզա Անոն:

- Հայտնի հումորային, թեթև, բարի դերասանուհուն ինչպե՞ս է հաջողվում այդքան դրական մարդ մնալ։

- Երևի չեմ սխալվի ասեմ, որ ես այդպիսին ծնվել եմ: Մարդը ոնց ծնվում է այդպես մնում է, մարդը չի կրնա փոխվի:

- Ինչպե՞ս ստացվեց, որ մեր սիրելի Նարինե Ոսկանյանը դարձավ Պաուզա Անո։

- Պաուզա Անոն եկել է շատ վաղուց «Ծո էֆ եմ» - ի ժամանակներից ` Դիջեյ Օնո և Պաուզա Անո բեմական անուններ էին որոշել , երևի սազում են իրար Անո- Օնո: Կամ էլ ես էնքան լավն եմ, ինձ ով կտեսնի Պաուզայի մեջ կընկնի ( ժպտում է):

- Փողոցում հաճա՞խ են բեմական անունով կանչում

- Շատ երկար տարիներ կանչում էին Անո, Անո , բայց վերջերս երեխաները ասում են Դոնարա տյոտյա , հների համար Անո եմ , երեխաների համար Դոնարա տյոտյա:

 

-Ծիծաղարշարժ դեպք կհիշե՞ք, որ անսպասելի կատարվեց ձեզ հետ


- Ինձ հետ շատ է պատահում ծիծաղաշարժ դեպքեր , մեկը հիմա կհիշեմ շատ տարիներ առաջ էր, երբ Գյումրիում էի ապրում, մթնշաղ էր փողոցով գնում էի, անսպասելի հանդիպեցի մի մարդու, ում գիտեի մահացել է , նայեցի նայեցի մտքերով ընկա , գնացի ընկա լուկի մեջ:

- Կարո՞ղ ենք լավ տրամադրություն ստեղծել , եթե ինքներս տխուր ենք։

- Իմ տխուր լինելը ոչ ոքի վրա չի ազդում: Ես, եթե տխուր եմ իմ մեջ կմնա ու տնից դուրս գալիս , դրսում ոչ ոք չի հասկանա , որ տխուր եմ : Ինչքան էլ սիրտս լաց լինի, ես ուրիշների համար կարող եմ լավ տրամադրություն ստեղծել:

- Չժպտացող մարդուն ի՞նչը կօգնի կյանքի ուրախությունները նկատել։

- Անժպիտ մարդ չեմ սիրե: Մեկ - մեկ հանրային վայրերում լինելուց ` խանութ , բանկ , որտեղ էլ որ լինի , որ անժպիտ մարդ կտեսնիմ կասեմ . «Ազիզ ջան ժպտա» , դրա համար էլ փող կուզեն ձեզնից ( ժպտում է ): Նկատել եմ փողոցում անծանոթ տխուր մարդիկ են լինում , որ ինձ տեսնելուց ժպտում են ու ես դրանից լավ եմ զգում ինձ , որ թեկուզ մի ակնթարթ դիմացի մարդուն ժպիտ եմ պարգևում:

 

- Սթրեսային վիճակում գտնվող մարդկանց ի՞նչ խորհուրդ կտաք , ինչպե՞ս հաղթահարեն իրենց ծանր լարված ապրումները։

-Թող հիշեն կյանքի լավ պահերը , այդ լավի համար ժպտալ ու լավատեսորեն մտածել , որ էլի լավ կլինի ու ադպես էլ կլինի:

- Զայրացած պահերին ինչպե՞ս եք ձեզ դրսևորում։

- Ինչղ պիտի պահեմ ` բոլորի նման կճչամ, կռնամ աման ջարդեմ, մարդու վնաս չեմ տա, մի բան գետնով կուդամ ու կհանգստանամ:

 

- Մեր անցողիկ կյանքին հումորով նայենք, որովհետև միշտ չէ, որ հասնում ենք ցանկալիին։

-Իհարկե, կյանքը մի անգամ կտրվի մարդուն: Կհասկնամ , որ անտանելի դժվար պահեր էլ կլինեն , բայց այդ ժամանակ էլ հումորը մի կորցրեք: Առջևում նոր տարի է ու թող հայ ժողովուրդս տժժա, ուրախանա:

- Որտե՞ղ եք դիմավորելու ամանորը։

- Իմ ամենասիրելի տոնն է ամանորը: Սիրում եմ տանը լինել մայրկիս, հարևաններիս հետ նշել տոնը:

 

- Ո՞ր ուտեստն եք դուք պատրաստում։

-Բոլոր ուտեստները ես եմ պատրաստում ու շատ համով ստացվում է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

դիտվել է 73 անգամ
Լրահոս
«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով «Գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն չկա».Գ.Ծառուկյանը՝ վարչապետի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանի «ծռերը» Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Փառք Հայոց Բանակին, նրա զինվորին ու զինվոր ծնած մայրերին.Կարինե Պողոսյան Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը. Հովիկ ԱբրահամյանԵթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան Իշխանական ֆեյքնյուզերի հերթական մանիպուլացիան՝ Գ. Պետրոսյանին ԲՀԿ-ից չեն հեռացրել... Հովիկ Աբրահամյանը ծննդյան օրը նշել է թոռնիկների հետ (Ֆոտոշարք)
Ամենաընթերցված