«Այսօրվանից բանկային տոկոսների ու վարկերի վճարումները 3 ամսով պետք է սառեցվեն». Գ.Ծառուկյան

«Երկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված պետք է որոշում կայացվի, որպեսզի այսօրվանից ամբողջ բանկային համակարգում 3 ամսով սառեցվեն բանկային տոկոսների ու վարկերի վճարումները»,- խորհրդարանում լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ վնասներ կարող է կրել Հայաստանի տնտեսությունը կորոնավիրուսից, և ինչ քայլեր պետք է ձեռնարկի իշխանությունը իրավիճակից դուրս գալու համար: ԲՀԿ ղեկավարն ընդգծել է, որ կանխարգելիչ միջոցառումները պետք է ձեռնարկվեին դեռ շաբաթներ առաջ:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված