Այլեւս անշրջելի իրողություն է, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է. Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Այլեւս անշրջելի իրողություն է, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է: Այս մասին հայտարարություն է տարաել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Արցախի Հանրապետությունում սկսվում է պետականաշինության հերթական փուլը։

Իր պարտականություններն է ստանձնում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

Այսօր նաեւ իր առաջին նիստն է գումարել Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովը։

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին եւ նորընտիր պատգամավորներին եւս մեկ անգամ շնորհավորելուց առաջ նախ ցանկանում եմ շնորհավորանքներս հղել Արցախի քաղաքացիներին՝ ժողովրդավարության հերթական հաղթանակի համար, հաղթանակ, որը ինքնիշխան պետականության ամրապնդմանն ուղղված եւս մեկ քայլ է։

Այլեւս անշրջելի իրողություն է, որ Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է։ Փաստացի գտնվելով չավարտված պատերազմի մեջ՝ նա վերստին ապացուցում է, որ ունակ է յոթերորդ անգամ կազմակերպել խորհրդարանական եւ վեցերորդ անգամ՝ նախագահական ընտրություններ։ Դրանով իսկ ամեն անգամ ավելի ու ավելի են ամրապնդվում պետական եւ ժողովրդավարական ինստիտուտներն Արցախում։

Արցախի քաղաքացիների հետ միասին դրանց կայացման մեջ մեծ ներդրում ունի այսօր իր նախագահական լիազորություններն ավարտող Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը։

Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել նրան։ 2007 թվականից ստանձնելով Արցախի նախագահի պաշտոնը՝ նա պետական պատասխանատու գործչին հարիր եւ արցախցուն բնորոշ կամային հատկություններով արժանապատվորեն առաջնորդեց Արցախի Հանրապետությունը։ Հուսով եմ, որ պարոն Սահակյանը կշարունակի մասնակցությունն Արցախի հզորացման գործին՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին:

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ արցախյան բոլոր պետական ինստիտուտների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի ու ներդրած ջանքի համար:

Շնորհավորանքներս եմ հղում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Վստահ եմ, որ նախագահ Հարությունյանն ամեն ինչ կանի՝ հանուն Արցախի անվտանգության եւ տնտեսական հզորացման։ Համոզված եմ, որ նրա կողմից ձեւավորվելիք նոր կառավարությունը կլինի համերաշխության կառավարություն, որի քաղաքականությունը հնարավորություն կտա համատեղ ջանքերով եւ միասնականորեն ամրապնդել Արցախի Հանրապետությունը։ Արցախը միշտ ունի բոլորի ու յուրաքանչյուրիս սատարման կարիքը։ Արցախի շենացման ճանապարհին մենք միասին ենք լինելու։

Շնորհավորում եմ այն քաղաքական միավորներին, որոնք կազմեցին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինք, «Միասնական հայրենիք կուսակցություն», «Արդարություն» կուսակցություն, ՀՅԴ եւ Արցախի «ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններով։ Հուսով եմ՝ շարունակելով արցախյան քաղաքական կյանքի եւ օրենսդիր իշխանության լավագույն մշակույթը, նրանք կզարգացնեն այն՝ հանուն Արցախի զարգացման համագործակցելով նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

28 տարի առաջ գրեթե այս օրերին արցախյան պատերազմում տեղի ունեցավ Շուշիի ազատագրումից հետո եւս մեկ բեկումնային իրադարձություն։ 1992թ. մայիսի 18-ին հայկական ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Բերձորը: Բացվեց Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը, եւ ճեղքվեց Արցախի շրջափակման օղակը։ Այսօր, Արցախում շարունակվող պետական շինարարության գործընթացի հերթական փուլը նաեւ հարգանքի տուրք է ինչպես այդ ռազմական գործողության, այնպես էլ արցախյան ողջ ազատամարտի ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին։

Այս օրը եւս մեկ առհավատչյա է, որ Արցախի Հանրապետության ընթացքն անբեկանելի է։

Աստված պահապան Հայաստանին, Արցախին եւ ողջ հայությանը։

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan