Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները 

Տավուշում սահմանազատումից հետո սկսված բողոքի լայնածավալ ակցիաներին գործող իշխանությունները պատասխանում են չափազանց կոշտ ձերբակալումներով և քաղաքական հետապնդումներով։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հատկապես Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո Փաշինյանը հանձնարարել է ուժայիններին առանձնահատուկ դաժան վերաբերվել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։ Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին ԱԺԲ անդամները Ծիծեռնակաբերդի բարձունքում տեսնելով Աննա Հակոբյանին և Փաշինյանի փոքր դստերը, մի քանի րոպե վանկարկել էին «Նիկոլ դավաճան» և «Նիկոլ ցեղասպան»։

Աննա Հակոբյանն անվրդով լսել էր բոլոր այդ հայտարարությունները և հեռացել, սակայն դրանից հետո իշխանությունը նույն օրը երեկոյան 96 ԱԺԲ-ականի էր ձերբակալել, որոնցից 7-ին մեղադրանք է առաջադրվել, ընդ որում, Փաշինյանը չափազանց զայրացել է, որ քննչական կոմիտեն միայն 7-ին է մեղադրանք առաջադրել, ոստիկանութունից և քննիչներից պահանջել է այսուհետ հնարավորինս կոշտ լինել, ընդ որում չխորշել նաև մեկուսարաններում բռնություններ  գործադրելուց։ Այս կերպ, նախ. գործող վարչախումբը փորձում է ցույց տալ հանրությանը, որ որևէ մեկին թույլատրված չէ վիրավորանքներ հասցնել հենց իրենց պարագլխի ընտանիքի անդամներին. հենց դա է պատճառը, որ շատ դեպքերում իրավապահներն անցնում են չափը։

Բողոքի ակցիաների մյուս մասնակիցները ևս զերծ չեն մնում գործող իշխանութունների բռնություններից, ընդ որում, ակնհայտ է մեկ զուգադիպություն. ոստիկաններն առավել կոշտ են այն մարդկանց հանդեպ, որոնք բողոքի ակցիաների ժամանակ վիրավորանքներ են հասցնում Նիկոլ Փաշինյանին։

Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը խոստացել է յուրաքանչյուր ոստիկանի պաշտոնի առաջխաղացում և պարգևավճար, եթե նրանք պաշտպանում են իր «թասիբը»։

Աշոտ Վարդանյան

Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկ ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդ Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»
website by Sargssyan