Պարզաբանում «Շանգրի Լա» խաղատան առնչությամբ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության վերաբերյալ

Ի պարզաբանում «Շանգրի Լա» խաղատան առնչությամբ հրապարակված գործի վերաբերյալ ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության՝ ցանկանում ենք ներկայացնել մի քանի կարևոր նկատառում: Նախ ուզում ենք ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի <<Օնիրա Քլաբ>> ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման, իսկ ընկերության մենեջմենթն իրականացվում է Անգլիայից և Ռուսաստանից ժամանած թոփ մենեջերների կողմից: Լիցենզիայի տրամադրման համար օրենքով նախատեսված 40 միլիարդ դրամի ներդրման փոխարեն՝ <<Օնիրա Քլաբը>> կատարել է ավելի քան 61 միլիարդ դրամի ներդրում: Ինչ վերաբերում է նույն լիցենզիայով երկու տարբեր խաղատների գործունեության մասին տեղեկությանը, ապա նշենք, որ այն ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ խոսքն, այս պարագայում, մեկ խաղատան երկու տարբեր սրահների մասին է, որոնք գտնվում են ռեստորանահյուրանոցային համալիրի տարբեր շինություններում, ունեն մեկ հասցե, մեկ հաշվապահություն, մեկ աշխատակազմ, որն, ի դեպ, հաստատել է կառավարությունը՝ ներկայացված ներդրումային ծրագրի փաթեթով: Ցանկանում ենք առանձնահատուկ ընդգծել, որ գործունեության ամբողջ ընթացքում համալիրը գտնվել է պատկան մարմինների խոշորացույցի ներքո: Այս ընթաքցում բազմաթիվ մեծածավալ ստուգումներ են իրականացվել ինչպես Պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ Ֆինանսների նախարարության կողմից, այդ թվում՝ նաև վերջին երկու տարիների ընթացքում: Այդ բոլոր ստուգումների ընթացքում <<Օնիրա Քլաբը>>-ում որևէ խախտում կամ ապօրինի գործունեություն որևէ անգամ չի հայտնաբերվել, հակառակ դեպքում, ընկերությանը, վստահաբար,գործունեության լիցենզիա չէր տրամադրվի:Այս դեպքում հարց է առաջանում, եթե յուրաքանչյուր տարվա հարկային ստուգումների արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել, ինչպե՞ս կարող էր օդից գոյանալ այդ <<30 միլիարդ դրամի պետությանը հասցված վնաս>>-ը: Քանի որ այս ամբողջ ժամանակահատվածում <<Օնիրա քլաբ>>-ը տարեկան շուրջ 5.5 միլիարդ դրամ հարկ է վճարել և հանդիսանում է ՀՀ խոշոր հարկատուներից մեկը: Ստեղծված իրավիճակում եզրահանգումը մեկն է. Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո նրա հանդեպ սկսվել են քաղաքական հետապնդումներ և պարզապես որոշվել է գործ սարքել մեր ընկերության գլխին: Տեղեկացնենք նաև, որ <<Օնիրա Քլաբ>> ռեստորանահյուրանոցային համալիրն ունի 700 աշխատակից, որոնք, ի դեպ, սկսված ապօրինի հետապնդումների պատճառով կարող են դառնալ գործազուրկ:
<<Օնիրա Քլաբ>> ՍՊԸ տնօրինություն

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan