«Ինչ ունեն-չունեն հավաքեցին, բոխչաները դրեցին մեքենաների վրա ու վերադառնում են»

Ռուսաստանից ցամաքային սահմանով Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող հայերի հոսքը դեպի Լարսի անցակետ չի դադարում։ Երբ վրացական կողմը հայտարարել էր, որ հուլիսի մեկից բացելու է սահմանները, Ռուսաստանում գտնվող հայերից ոմանք մտածել էին, որ դա վերաբերում է նաև իրենց։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ, դեսպանատան խորհրդական Արամ Թանանյանը։

«Ինչքան էլ ես հորդորել էի, որ չգան, բայց նախկինում մի անգամ 71 հոգանոց խմբով եկան, մի անգամ 11։ Վերջին շաբաթում էլի 15 հոգի եկան։ Հիմա արդեն չեն հավաքվում մի տեղ, իջնում են քաղաք, բարձրանում են, երևի զգոնությունն են ստուգում։ Օգնականս բարձրանում է, իրենցից անձնագրերի պատճենները վերցնում է, ովքեր ցանկություն ունեն ինքնաթիռով գնալու, ամսի 9-ին Մինվոդիից ինքնաթիռ կա, 10-ին՝ Կրասնոդարից ու Ռոստովից։ Հիմա այդ տվյալները փոխանցել ենք, այսօր ևս մեկ անգամ իմ օգնականը կգնա իրենց հետ կզրուցի, կտեսնենք, թե ովքեր ցանկություն ունեն վերադառնալու, որ այդ տվյալները փոխանցենք գլխավոր հյուպատոսարան»,- ասաց Թանանյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ հերթագրվում են այս շրջանում՝ Հայաստան գալու համար։ «Վիճակը բավական բարդ է, բայց ոչինչ, չարտերներն արդեն սկսել են պարբերական բնույթ կրել։ Մարդիկ հուլիսի 1-ին էին սպասում, ինչպես Նոր տարվան։ Եվ Վրաստանն այդ օրը ոչ մի արձագանք չտվեց։ Իրենք այդ օրը որոշեցին, որ ներքին տուրիզմը կբացեն, հետո օգոստոսի մեկից կանդրադառնան միջազգային զբոսաշրջությանը, որտեղ մենք կարծես թե չկանք»,- հավելեց Թանանյանը։ Նա նշեց, որ խոսք չի եղել այն մասին, որ Վրաստանը բացելու է ցամաքային ճանապարհը այլ երկրների հետ։

«Ինձ ամեն օր տասնյակ մարդիկ են զանգում, ամեն զանգը կոլեկտիվ զանգ է, գյուղով, տնով-տեղով հավաքվում են, մեկը զանգում է բարձրախոսով ու հարցնում՝ մենք ի՞նչ անենք։ Ես ինչ ասեմ, դա ոչ Հայաստանի մոտեցումն է, ոչ Ռուսաստանի, սա վրացական պետության դիրքորոշումն է, մենք պետք է սպասենք մինչև բացվի։ Այդ մասին երբևէ խոսք չի գնացել, թե երբ է վրացական կողմը մարդատար մեքենաների համար բացելու սահմանը։ Բայց էդ մարդիկ այսօր էլ են զանգում, ամեն մեկին անհատական ասում եմ, որ չվերցնեն երեխաներ, իրեր, բոխչա կապեն, գան մնան Լարսում։ Այստեղ մի կողմը գետ է, մյուս կողմը՝ սար, ոչ մի ենթակառուցվածք չկա։ Պլյուս դրան, ինքը սահմանային գոտի է, այսինքն՝ սահմանապահները կարող են շատ հանգիստ իրենց այստեղից վտարել։ Մեր քաղաքացիների՝ այնտեղ գտնվելը լրացուցիչ լարում, դիսկոմֆորտ ու անորոշություն է առաջացնում։ Մարդիկ կան, որ նույնիսկ ընտանիքներով ասում են՝ գանք, էդտեղ սպասենք։ Ես խնդրում եմ, ասում եմ՝ մի եկեք, ձեզ համար էլ եք ապրոբլեմ սարքում, մեզ համար էլ, բեռնափոխադրողների համար է դա մեծ պրոբլեմ»,- նշեց նա։

Վերջին ամիսներին մեծացել է Ռուսաստանից Հայաստան եկող հայերի թիվը։ Նրանք հիմնականում անձինք են, ովքեր կորոնավիրոսի հետևանքով ստեղծված իրավիճակում սոցիալական խնդիրների առաջ են կանգնել Ռուսաստանում։ Վերադարձողների թվում են և աշխատանքային միգրանտները, և ՌԴ-ում երկար տարիներ ապրած ընտանիքներ։

«Վերադառնում են արտագնա աշխատանքի մեկնածները, ովքեր այնտեղ ոտատեղ էին արել։ Այս համավարակով պայմանավորված իրավիճակում այդ մարդիկ՝ աշխատանքային միգրանտներն ամենախոցելին են այդ պահին։ Իրենք ինչ ունեն-չունեն հավաքեցին, բոխչաները դրեցին մեքենաների վրա ու վերադառնում են։ Կան մարդիկ, ովքեր տասից ավելի տարի ապրել են այնտեղ, երեխաներն արդեն մեծացել են, ինչ-որ կարգավիճակ ունեն կամ չունեն, նրանք էլ ճար չունեն, վերադառնում են։ Հիմնականում կարելի է ասել, որ մեծ հոսքերով դեպի սահման եկող մարդիկ ճար չունեն պարզապես, գալիս դեմ են առնում սահմանին։ Ես հակված չեմ հարցաքննել մարդկանց, բայց նրանց 90 տոկոսը ճիշտ է ասում, որ ճար չունի։ Այդ մարդկանց հագ ու կապը ես տեսնում եմ, այդ բոխչաների ապրանքից երևում է ինչ հնարավորություններ ունեն։ Սա է իրավիճակը»,- նշեց Թանանյանը։

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan