Կենդանակերպի այս նշանները ուղղակի ծնված են իրար համար. Նրանք միմյանց ձգում են մագնիսի պես…

Հարաբերությունները կենդանակերպի այն ներկայացուցչի հետ, ով ձեր հակադրությունն է, կարող են հրաշալի լինել։ Soulpost.ru-ն գրում է, որ ձեզ կարող է թվալ, թե որևէ ընդհանուր բան չունեք, բայց տարբերությունները կարող են ամրացնել կապը։

Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները հակադրություններ են, բայց միմյանց ձգում են անասելի ուժով։

Խոյ և Կշեռք։

Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները հայտնի են տարբեր հատկություններով՝ իդեալական զույգ դառնալու համար, բայց նրանք կարող են այդպիսին դառնալ։ Կարող են կամակոր լինել, անվերջ վիճել, բայց երկուսն էլ հրապուրիչ են։

Սիրում են ռիսկի դիմել և ուրախանալ, միասին լինելու դեպքում էներգիան մեծանում է։ Խոյերը Կշեռքներին կարող են սովորեցնել տուրք տալ զգացմունքներին և դրանից հետո մեղավոր և տանջված չզգալ։ Կշեռքները Խոյերին կարող են սովորեցնել ազնիվ պայքարել և ավելի խելամիտ լինել սպասումներում։

Ցուլ և Կարիճ։

Երկուն էլ կրքոտ են, զգացմունքային, ինչը նրանց կապն անմոռանալի է դարձնում։ Կայացած անհատներ են, նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է հաջողության հասնել։ Ցուլը գիտի՝ ինչպես ողջ մնալ ամենաբարդ իրավիճակներում՝ առանց հանձվելու, իսկ Կարիճը հասկանում է, որ հաջողության հասնելու համար կարողություններ և վճռականություն է հարկավոր։

Կարող են իդեալական զույգ դառնալ, քանի որ լրացնում են միմյանց չբավարարող հատկությունները։ Հարաբերություններում Ցուլը սովորաբար ավելի պարզ է, քան Կարիճը, ով, որպես կանոն, ավելի շատ հասկանում է, քան խոսում։ Տարբերություններն ուժ են տալիս զուգընկերոջը։ Երկուսն էլ նվիրված են և կարող են հասնել աշխարհի ծայրը՝ հանուն զուգընկերոջ։

Երկվորյակ և Աղեղնավոր։

 

Տարբեր մարդիկ են, ում տրամադրությունն արագ է փոխվում, ինչը նրանց չի խանգարում հասկանալ ու զգալ միմյանց։ Այս հատկությունը հարաբերություններն ավելի ուժեղ է դարձնում։ Լավագույն ընկերներ են դառնում, ինչը երկուսի համար էլ կարևոր է հարաբերություններում։ Երկվորյակները, սակայն, երբեմն կարող են ստոր լինել, այն դեպքում, երբ Աղեղնավորը չափազանց ուղիղ է։ Այդ պատճառով էլ նրանց միջև տարաձայնություններ են ծագում, որոնք լրացվում են անկեղծ սիրով ու ընկերությամբ։

Խեցգետին և Այծեղջյուր։ 

Միմյանց ձգում են կենսական ձգտումներով։ Հաջողակ են, լի էներգիայով, ովքեր փոփոխությունները կյանքի անբաժան մասն են համարում։ Սերն ու ընտանիքը կարևոր են երկուսի համար էլ։

Խեցգետինը, ամենայն հավանականությամբ, էքստրավերտ է, ով ակտիվ հասարակական կյանք է վարում, իսկ Այծեղջյուրն ավելի փակ է։ Խեցգետնի տրամադրությունը կարող է արագ փոխվել, իսկ Այծեղջհուրն ավելի հավասարակշռված է։

Առյուծ և Ջրհոս։

Առյուծը սիրում է պատասխանատվություն կրել և ղեկավարել՝ ի տարբերություն Ջրհոսի, ով կյանքը կառավարելու իմաստ չի տեսնում։ Ջրհոսի սառնությունը գժվեցնում է Առյուծին։

Բացի այդ՝ Ջրհոսը չի կարող բացահայտ արտահայտել սերը՝ ի տարբերություն Առյուծի, ով կարողանում է արտահայտել իր զգացմունքներն ու կրքոտ է։ Առյուծը, որպես կանոն, շատ է անհանգստանում, թե ինչ են իր մասին մտածում մյուսները, իսկ Ջրհոսը նրան կսովորեցնի ուշադրություն չդարձնել նրան։ Առյուծի կողքին Ջրհոսը կհասկանա, որ բարությունն ու ընկերասիրությունը թանկ արժեն։

ավելին․․․

Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի
website by Sargssyan