«Օրինական երկրում ենք ապրում, բայց անօրինությունները շարունակվում են». Զարթոնքում 1.5 տարի է՝ վախի մթնոլորտ է տիրում

Երեկ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում մի խումբ անձինք, որոնք նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին: Պատճառն այն է, որ նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանը արդեն 1.5 տարի է՝ չի համակերպվում սեպտեմբերի 30-ի՝ գյուղապետի ընտրություններում իր պարտվելու փաստի հետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Զարթոնքի համայնքապետի տեղակալ Սուրեն Պողոսյանը:

 

«Նախկին գյուղապետը 30 տարի շարունակ քանդելով, թալանելով համայնքը՝ կորցրել է պաշտոնը, հիմա չի կարողանում համակերպվել, և իր թիմակիցները (եղբոր որդիները, թոռները) պայքարում են մեր  դեմ ու անընդհատ միջադեպեր են ստեղծում, անգամ դանակահարություն է եղել»,- պատմեց Պողոսյանը:

Պողոսյանը այս միջադեպերը կապում է այն բանի հետ, որ ինքը անձամբ է պայքարել նախկին համայնքապետի դեմ՝ նրան պաշտոնանկ անելու համար. «Այդ ամենը իրենց սրտին չի նստել, վրեժխնդիր են լինում, վենդետա են կազմակերպում, ինչպես խոստացել էին: Ինքը նորից թեկնածություն առաջադրեց՝ իր հրաժարականից, 30 տարի գյուղը քանդելուց, իր դեմ հարուցված քրեական գործերից հետո, մասնակցեց, պարտվեց 80 ձայնով և պարտությունը մինչ օրս չի կարողանում մարսել»,- ասաց տեղակալը և հավելեց. «Մենք ապրում ենք օրինական երկրում, ինքը իր անօրինություններից հետո իրավունք ունե՞ր առաջադրվելու»:

«Մենք կազմակերպեցինք բողոքի ակցիաներ, բայց իրենք մեր խաղաղ ակցիաները վերածեցին կռվի, ծեծի ու ջարդի:  Իրենց կողմից եղավ զենքի կիրառում, իր թոռը՝ մանկավարժ Նարեկ Մելքոնյանը, զենքով կրակեց ժողովրդի վրա, եղբոր կողմից հունվարի 2-ին դանակահարություն տեղի ունեցավ, ու հիմա նորից նույնը կրկնվում է»,- նկատում է տեղակալը:

Ըստ Պողոսյանի՝ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտեր այս տարի. «Նրա  անօրինությունները բացահայտվել են՝ Քառօրյայի մասնակիցների, մահացած մարդկանց անվան տակ դուրս գրած գումարների յուրացում, պետական բյուջեի մսխում և այլն: Նա Մեծամորի բաժնում բոլորի ներկայությամբ ինձ ասել է՝ «դու իմ թշնամին ես, ես քեզնից վրեժխնդիր եմ լինելու»,- ընդգծեց տեղակալը:

Ըստ Պողոսյանի՝ դատախազը, դատավորները Պարույր Սարգսյանի ընկերներն են, և դա է միակ պատճառը, որ այդքան անօրինություններից հետո վերջինս անպատիժ է մնացել:

«Իմ եղբայրը ծնոտի ծանր վնասվածք էր ստացել, քիչ առաջ են վիրահատել, հորեղբորս տղայի կողոսկրի 4 մատն է կոտրվել, իմ թևն է կոտրվել, գլխիս վրա  10 կար են դրել, գիտակցությունս կորցրած տարել են հիվանդանոց, քիչ առաջ եմ դուրս գրվել»,- ասաց Պողոսյանը:

Տեղակալը մտահոգված է՝ եթե այսպես շարունակվի՝ իրենք մարդկային կորուստներ կունենան, իրավիճակը սահմաններից դուրս է եկել, իրենք էլ արդեն հատել են կարմիր գիծը:

Համայնքապետի տեղակալը նշեց, որ կատարվածը առաջին դեպքը չէ. «Հետապնդումները, հիմնականում, իմ անձի շուրջ են պտտվում, որովհետև ակցիաների համակարգողը ես եմ եղել: Իմ տան վրա էլ են հարձակվել, ընտանիքիս են վախեցրել, տանս դռներն են կոտրել, պատերին են հարվածել»:

Տեղակալը վստահեցնում է՝ եթե այս հարցը օրինական ճանապարհով չլուծվեց՝ «ժողովրդի ճանապարհով» են լուծելու՝ ընդհուպ մինչև վարչապետ:

Նշենք, որ ...

շարունակություն․․․

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan