Ներկրվող հագուստը կթանկանա. ով կտուժի մաքսազերծման կարգի փոփոխությունից

Սեպտեմբերի 1-ից փոխվել են մաքսազերծման մեթոդները և այսուհետ Հայաստան ներկրվող հագուստը մաքսազերծվելու է միջազգային չափանիշներին համապատասխան: Եթե նախկինում ներկրողները տարբեր ապրանքանիշների հագուստ էին ներկրում և 1 կգ-ի դիմաց վճարում 4 դոլար, ապա այժմ նրանք պետք է յուրաքանչյուր ապրանքն առանձին մաքսազերծեն: Հետեւաբար ապրանքի գնից կախված` մաքսազերծման գինը կտատանվի. որոշ դեպքերում կավելանա, որոշ դեպքերում էլ կպակասի:

Ըստ փորձագետների՝ այս հանգամանքը բազմաթիվ խնդիրների, մասնավորապես թանկացումների է հանգեցնելու: Չնայած թեմայի շուրջ առաջացած աղմուկին, պետական կառույցները լռում են և պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տալիս: ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեից ասացին. «Այդ հարցով, եթե արձագանք լինի, կլինի ՊԵԿ պաշտոնական էջին»

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանն ասաց, որ այս փոփոխություններն ուժի մեջ են մտել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում և սա վերաբերում է սեպտեմբերի 1-ից ներառյալ, արտահանվող երկրից դուրս եկող ապրանքներին միայն. «Եթե այսօր արդեն ապրանքը ճանապարհին է, ապա կմաքսազերծվի նախկին մեթոդներով։ Իսկ սեպտեմբերի 1-ից դուրս եկող ապրանքների դեպքում այլեւս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրերում (ինվոյս) պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Ներկրողը պետք է ներկայացնի ինվոյս, բանկային փոխանցումը հաստատող փաստաթուղթ, առուծախի պայմանագիր, ներկրման մասին դեկլարացիա ինչը թղթաբանական քաշքշուկ կառաջացնի և քանի որ պահանջվածը հնարավոր չէ ապահովել Թուրքիայից ներկրելու դեպքում, հետևաբար այնտեղից ներկրվող հագուստը կթանկանա: Բացի այդ, ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման»,- նշեց նա: 

Նրա խոսքով՝ այս փոփոխությունների արդյունքում ներկրողներն այլևս չեն կարող էժան և թանկ ապրանքանիշի հագուստը նույն գնով մաքսազերծել. «Հայաստանն արգելում է ներմուծել կեղծ բրենդային ապրանքներ: Հակառակ դեպքում ներմուծված կեղծ բրենդային ապարանքները չբացահայտվելու դեպքում կմաքսազերծվեն բրենդային ապրանքների գներով: Իսկ բացահայտվելու դեպքում կունենա ցավալի հետևանքներ՝ ապրանքի առգրավում, ոչնչացում: Սակայն դա իր առավելություններն ունի, քանի որ հիմա էժան ապրանքը թանկից կտարբերվի»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ի սկզբանե սխալ էր բոլոր տեսակի և արժեքի հագուստները միևնույն գնով մաքսազերծելը։ 

Նա ենթադերեց, որ թանկացումը, հավանաբար, կանդրադառնա միջին և թանկ սեգմենտի ապրանքների գների վրա, իսկ էժան արտադրանքի վրա չի ազդի։

Համացանցի տարբեր խմբերում ներմուծող գործարարներն իրենց մտահոգությունն են հայտնում՝ նշելով, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես է փոփոխությունն ազդելու բիզնեսի վրա: Սակայն, համբերտար սպասում են առաջին մատակարարումներին, որից հետո ամեն բան պարզ կլինի։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նոր կարգավորումներն ավելի շատ խնդիր են տնտեսվարող սուբյեկտների համար, ոչ թե սպառողների. «Սպառողների համար այս փոփոխությունն ունի առավելություն և թերություն: Առավելությունը նրանում է, որ որակի հետ կապված որոշակիորեն հստակեցում կլինի, կավելանա ապրանքների անվտանգությունը, կնվազի կեղծման հավանականությունը , իսկ բացասականն այն է, որ կունենանք գնաճ: Այստեղ արդեն պետք է Էկոնոմիկայի նախարարությունն իր դերը խաղա՝ լուծելով և կարգավորելով նոր շուկաների բացման, այդ շուկաներ դուրս գալու հարցերը»,-ընդգծեց փորձագետը:

Ըստ նրա՝ ապրանքների թանկացման նախնական գնահատական հնարավոր չէ տալ. հնարավոր է որոշ ապրանքների դեպքում լինի օրինակ՝ 20% գնաճ, որոշների դեպքում՝ 5%, հետևաբար միջինացման գնահատկան տալը ճիշտ չէ:

Սոնա Հարությույան

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan