Հայկական IUnetworks ընկերությունը Տաջիկստանում ներդրել է իր կողմից մշակված «Մեկ պատուհան» համակարգը

Տաջիկստանի Հանրապետությունում հաջողությամբ մեկնարկեց հայկական IUnetworks ՏՏ ընկերության կողմից մշակված «Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված Մեկ պատուհան համակարգը»։ 2019 թ․-ի նոյեմբեր ամսին մեկնարկել էր համակարգի պիլոտային տարբերակը, որի արդյունավետ գործածումը նպաստեց համակարգի ամբողջական ներդրմանը, որն արդեն անցել է շահագործման։

«Մեծ ուրախությամբ ենք տեղեկացնում, որ չնայած Covid-19 համավարակով պայմանավորված դժվարություններին, սեպտեմբերի 1-ին հաջողությամբ
մեկնարկեցինք մեր ընկերության կողմից մշակված Մեկ պատուհան համակարգը Տաջիկստանում, որը հնարավորություն կտա բարելավել էլեկտրոնային կառավարման ծառայությունների թափանցիկությունը և հասարակական վերահսկողությունը, ապահովել ժամանակի և ծախսերի խնայողություն՝ ինչպես պետական ​​գերատեսչությունների, այնպես էլ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար: Նույն ոգևորությամբ շարունակում ենք աշխատանքները տարբեր միջազգային նախագծերով, որոնց մասին կկիսվենք մոտապագայում»,- նշում է ընկերության գործառնական տնօրեն՝ Տաթևիկ Ավագյանը։

«Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված Մեկ պատուհան համակարգի» նպատակն է արդիականացնել
միջսահմանային ծառայությունների գործընթացը, պարզեցնել միջազգային առևտրի հետ կապված թույլտվությունների, լիցենզիաների, հավաստագրերի տրամադրումը, նվազեցնել պետական ​​պաշտոնյաների և արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների միջև ուղղակի կապը։

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների
website by Sargssyan