Որքանով են իրական Փաշինյանի ներկայացրած թվերը

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ 2020-ի հուլիսին հանրապետությունում առկա է 613 062 վճարվող աշխատատեղ և 2019-ի համեմատ դա ավելի է 6597 աշխատատեղով: Այս տարի համախառն աշխատավարձի ֆոնդերը 9,765 մլրդ դրամով ավելի է կամ 8,1 տոկոսով: Մեկ մարդու միջին աշխատավարձը ավել է 13 841 դրամով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ վիճակագրական թվերը երկար տարիներ կեղծվել են. «Ես հարցում եմ իրականացրել ֆեյսբուքում՝ իմանալու քաղաքացիների կարծիքը, պարզելու՝ արդյոք կա՞ նման բան, թե՞ ոչ: Մարդիկ ասում են, որ, ըստ էության, չեն տեսնում այդ 613 062-ով ավելացած աշխատատեղերը, ինչպես նաև 13 841 դրամով բարձրացված աշխատավարձերը: Վիճակագրական թվերը երկար տարիներ կեղծվել են, մյուս հարցերին պետք է թվերը հրապարակողը պատասխանի:  Հիմա պետք է հասկանալ՝ այդ հաշվարկի հիմքում ինչն է ընկած, և այդ թվերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ»:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տնտեսությունը շարունակում է անկում գրանցել, և տնտեսական ակտիվության ցուցանիշը զգալիորեն նվազել է. «Իրականում, նայելով Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական թվերին, ակնհայտ է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսությունը էական անկում է ապրել ու այդ անկումը դեռևս չի դադարել: Եթե վերցնենք առաջին 7 ամիսների ցուցանիշները, կտեսնենք, որ, օրինակ, առևտուրը շուրջ 10%-ով է նվազել, ծառայությունները՝ 18%-ով, շինարարությունը՝ ավելի քան 23-25%-ով, այսինքն՝ արտահանման, ներմուծման ցուցանիշներն են նվազել, հետևաբար, այդ նույն պաշտոնական վիճակագրության կողքին ասել, որ միջին աշխատավարձերը բարձրացել են, կամ տնտեսությունը անկման փուլում չի գտնվում, այդքան էլ ճիշտ չէ»:

«Միջին աշխատավարձերի բարձրացումը մի հանգամանքով կարելի է պայմանավորել, ենթադրաբար, վիրուսի հետևանքով առաջին հերթին տուժեցին ցածր եկամուտներ ունեցող մարդիկ, այսինքն՝ աշխատանքը կորցրին ցածր որակավորում ունեցողները. հիմնականում սպասարկման ոլորտն էր, առևտրի ոլորտի մի հատվածը և այլն: Հետևաբար, այդ ֆոնին միջին աշխատավարձը կարող էր նաև բարձրանալ»,- ընդգծեց Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով՝ բացասական ցուցանիշներ են տնտեսության բոոլոր ճյուղերում. «Ենթադրում եմ, որ վարչապետին ներկայացրել են նոր 613 062 աշխատատեղեր, բայց որ դրան զուգահեռ փակվել են այլ աշխատատեղեր, այդ մասին չի նշվում: Այսինքն, եթե մենք տնտեսության ոլորտում անկում ունենք, ապա ազատվածները կամ աշխատանքը կորցրածները շատ ավելի շատ են»:

Արփինե Հակոբյան

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan