Գլխագրեր
22:36 Մոտ է հաղթանակի պահը, որը, ցավոք, նվաճում ենք մեր հարյուրավոր եղբայրների կյանքի գնով. կամավորական Արման Վարդանյան11:49 Արդարությունը բոլոր ասպեկտներում է վերականգնվելու, մեր երկիրը հաղթանակ է տանելու, իսկ այն մարդիկ, ովքեր Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում պատասխան են տալու00:14 Վրացի սահմանապահները թույլատրել են անցկացնել դեղորայքն ու սնունդը 00:01 Հայկական կողմի զոհերի թիվն ավելացել է եւս 26–ով. Արցախի ՊՆ-ն նոր ցանկ է հրապարակել 22:36 Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե (տեսանյութ) 22:01 Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնում է առաջնագիծ 21:47 Ո՞ւմ ելքն է ՀՀ տարածքից սահմանափակված. մանրամասներ 20:17 Վիրավոր զինծառայողների տեղափոխում. ԱՆ-ն տեսանյութ է ներկայացրել 18:43 Ստեփանակերտում այսօր պսակադրություն է եղել (լուսանկարներ) 17:39 Զինծառայող Հարութ Սաղաթելի Գեւորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել. ՊԲ

Ի պատասխան օրվա քաղաքական իշխանությունից բարարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը․

Yerem Sargsyan-ի ֆեյսբուքյան էջից՝

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը գլխավոր դատախազի խորհրդականի գրառման միջոցով հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի կալանավորման հետ կապված։
Հայտարարության ամբողջ իմաստն, ըստ էության, կայանում է հետևյալում՝
-առաջին ատյանի դատավոր Ռոբերտ Պապոյանը «շատ վատն է», ամոթ իրեն, չկատարեց քաղաքական պատվերը և չկալանավորեց Գագիկ Ծառուկյանին։ Ռոբերտ Պապոյանի նկատմամբ պետք է կարգապահական վարույթ հարուցվի, նա պետք է հրապարակային պատժվի, որ հանձնարարություն չկատարող մյուս դատավորներն այլևս նման համարձակություն չունենան։
-Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ «նենց՝ ոչինչ»։ Ճիշտա նա էլ չկատարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քաղաքական պատվերը, դրա համար էլ վճռաբեկ բողոք ներկայացրեցինք, բայց գոնե բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և հնարավորություն տվեց, որ «Մացոն» կալանավորի։
- Դե վճռաբեկ դատարանը հեչ՝ մերնա։ Ինչ ասենք՝ կանեն, պետքա՝ 3 օրում վճռաբեկ բողոքը կմերժեն, պետքա՝ վճռաբեկի աշխատակից կուղարկեն փոստ, որ պաշտպանի ստորագրած հետադարձ ծանուցումն առձեռն վերցնի ու վազելով հասցնի վճռաբեկ դատարան, որ արագությունն ապահովեն, պետքա՝ գործն այնքան կպահեն, որ «Մացոյի» հերթապահության օրն առձեռն մուտքագրեն դատարան, որ գործը նա քննի։
-Իսկ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն իրոք՝ ապրի։ Ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ օրվա քաղաքական իշխանության սրտի դատավորը, ով մշտապես կատարել և վստահ ենք,որ կատարելու է քաղաքական իշխանության պահանջները /որակումները ԶԼՄ-ներինն է, իսկ հաստատող փաստերը՝ Նիկոլ Փաշինյանի ազատազրկման և ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից մշտապես որպես քաղաքական որակված այլ գործերով մյուս անձանց ազատազրկման դատավճիռները վկա, որոնք նույնպես Մնացական Մարտիրոսյանն է կայացրել/։
Դե իհարկե՝ հասկանալի է, որ դատախազությունն այս գրառմամբ իր պարտքն է համարում գոնե հրապարակային կերպով աջակցել օբյեկտիվ քննադատության արժանացած դատավոր Մարտիրոսյանին, չէ որ հետո էլի նման որոշումների կարիք է լինելու։
Միաժամանակ, նույն հայտարարությամբ գլխավոր դատախազությունը խորհրդականի միջոցով պնդում է, թե իբրև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում և որ այս քրեական գործը և կալանավորումը բացառապես իրավական տիրույթում են ։
Նկատելի է, որ գլխավոր դատախազությունն այլևս խուսափել է խոհրդականի գրառումները որպես պաշտոնական հաղորդագրություն ներկայացնելուց, քանի որ հասկանում են, որ ժամանակը և փորձը ցույց են տվել, որ դրա իրավունքը չունեն, քանզի իշխանափոխությունից հետո դատախազությունը շատ արագ կարգով սկսեց օրվա քաղաքական իշխանությանը հաճո որոշումներ կայացնել և գործողություններ կատարել։
Մասնավորապես, շատ արագ նոր երևան եկած հանգամանքների հիմքով անհիմն կարգով վերացվեցին մի շարք քրեական գործերով իրենց իսկ կողմից կարճ ժամանակ առաջ կայացված կամ օրինականությունը հաստատված կարճման որոշումները և տրամաբանորեն հակառակ որոշումներ կայացվեցին՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, նույնիսկ սկսեցին դիմել դատարաններ նախկինում «քաղաքական հետապնդումների» հետևանքով դատապարտված անձանց օրինական ուժի մեջ մտած դատավճիռները բեկանելու խնդրանքով։
Դե իհարկե, հիմա էլ կպնդեն, թե դա ոչ մի կապ չունի օրվա քաղաքական իշխանության ցանկությունների հետ և իրենք այդ ցանկությունները երբեք չեն կատարել և չեն էլ կատարելու։
Մնում է պարզել, թե գոնե դատախազությունում կա արդյոք մեկ աշխատակից, ով անկեղծորեն հավատում է դրան։
Կամ ասենք՝ ի վիճակի է արդյոք դատախազությունն այսօր հայտարարել, որ օրվա քաղաքական իշխանության կառավարման շրջանում եղել են կամ կան քաղաքական հետապնդումներ։
Պատկերացնում եք , թե ինչ վեթինգ տեղի կունենա դատախազությունում։
Վստահ եմ՝ պակերացնում եք։
Դրա համար էլ ավելի լավ է լռել, քան, թե ուղղակի հայտարարություններ անել, որոնց համար մի օր նույնպես կարող եք զղջալ և շատ արագ ուղիղ հակառակ որոշումներ կայացնել։
Մի բան էլ՝ պետք չի «գլուխ գովել», թե իբրև վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության վերաքննիչ բողոքը հենց դատախազության ներկայացրած հիմնավորումներով։
Այդ նույն հիմնավորումները դատախազությունը չէր ներկայացրել առաջին ատյանում միջնորդության քննության ժամանակ, քանի որ լավ էլ հասկանում էր, որ դրանք իրականում այդ հիմքի հետ ոչ մի կապ չունեն։ Հենց այդ պատճառով էլ նշված փաստաթղթերը չէր ներկայացրել դատարան, դրանց վրա որևէ հղում չէր կատարել, դրանց բովանդակությունը դատարանում չէր ուսումնասիրվել, ուստի այդ հիմնավորումները առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը չէր կարող դնել որոշման հիմքում։
Գոնե էստեղ հնարավոր չէ մանիպուլյացիա անել, քանի որ դատական նիստի ձայնագրությունն առկա է։
Ավելին, վերաքննիչ դատարաննն էլ բացարձակապես իրավունք չուներ առաջին ատյանի դատարան չնեկայացված, չհետազոտված, քննության առարկա չհանդիսացած, դատախազության կողմից որպես կալանավորման հիմքը հաստատող հիմնավորում գոնե ակնարկով չանդրադարձած, այսինքն՝ «չեղած» հիմնավորումներին առաջին ատյանի դատարանի կողմից չանդրադառնալը դիտել որպես խախտում և այդ հիմքով բեկանել որոշումը՝ ուղարկելով նոր քննության։
Քանի որ դատախազության հայտարարությունը լի էր վերաքննիչի որոշումից մեջբերումներով, ուստի մեկ մեջբերում էլ ես կատարեմ․ «/․․․/ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ միգուցե դա թե դատախազների, թե քննիչի և թե Առաջին ատյանի դատարանի թերությունն է, որ հետևողական չեն եղել նշված հանգամանքը քննարկման առարկա դարձնելու առումով,/․․․/»։
Իսկ միթե առաջին ատյանի դատարանը պետք է դատախազության փոխարեն կալանավորման հիմք որոներ և հետևողական լիներ, որ այդ հիմքի մասին դատախազությունը խոսի, որ հիմնավորումներ նեկայացնի։ Միթե դատավորն էլ պետք է դատարանում դատախազի դեր կատարեր և աշխատեր պաշտպանության կողմի դեմ։
Վերաքննիչ դատարանի որոշման անօրինական լինելուն դեռ առանձին կանդրադառնամ, սակայն իրականում, վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը, որպիսի մոտեցումը իրավական պետության մեջ տեղ չի կարող ունենալ։ Գոնե դրա համար շնորհակալ եղեք վերաքննիչ դատարանին․․․
Լրահոս
Ալիևը կուլ է տվել Սերժ Սարգսյանի երկու հրապարակային հայտարարությունները. Ուղղակի նայեք լուսանկարը 2014 օգոստոսին Սոչիում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումից Հանուն Արցախի ու մեր հաղթանակին ուղղված ԲՀԿ-ի գործունեությունը Անուշ Բեղլոյանի մոտ խանդի նոպաներ է առաջացրել...ԹԻՄ (Տելեկոմ Արմենիա) հայտարարությունը ՎԵՈՆ Արմենիան ձեռքբերելու վերաբերյալ «Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության. զորախմբի հարամանատարն Արթուր Վանեցյանն է «Երևի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցային սեղանին»․ Շարմազանով Մոսկվայի հայ համայնքը մշտապես ամեն կերպ պատրաստ է աջակցելու ՀայրենիքինՄահացել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ադրբեջանը հայտնել է, որ հայկական կողմը ոչնչացրել է գեներալ–լեյտենանտ Խեյրուլլա Իբրահիմովին Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը. «Փաստ» Մոտ 2000 ՀՀԿ-ական զորակոչվել ու զինվորագրվել է Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հակամարտության հարցըՊետք չէ վհատվել վատ լուրերից և չափից շատ ոգևորվել հաջողություններով. Տիգրան ԱվինյանԷրդողանի հատուկջոկատայինները պատրաստվում են ներխուժել Հայաստան. WarGonzo Այս պահի դրությամբ հաստատված տվյալներով ունենք 17 հայ զինծառայող, ովքեր գտնվում են Ադրբեջանի մոտ ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 35 հերոսների անունները Թշնամին Հայաստանի հարավային ուղղությամբ օգտագործում է ԱԹՍ-ներ. Հայաստանի սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների Թուրքիան Ադրբեջանին գործիքի պես օգտագործում է սեփական քաղաքական շահերի համար. «Փաստ» Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատար /տեսանյութ/ Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ /Տեսանյութ/ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում. նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ Այս պահին տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում Որ երկրներն են Թուրքիայի համար արտադրում «Bayraktar TB2» անօդաչուի մասերը /լուսանկար/ Տավուշի կամավորականների մարզումները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, թե որ դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը կայուն կլինիԱդրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ. Նիկոլ ՓաշինյանՊայթյուն` Թուրքիայում. կա զոհ (տեսանյութ)Մեր տղաների վարպետության շնորհիվ երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան. Վահրամ ՊողոսյանՈւնենք ապացույցներ, թե ինչպես են թուրքական F-16-երը կիրառվել մարտական գործողություններում. Արծրուն ՀովհաննիսյանՍտեփանակերտում իրավիճակը հանգիստ է. հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներԴոնալդ Թրամփը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պահպանում են հրադադարըՊրոթուրքական խմբավորումը ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի տարածքում. WarGonzoԷրդողանն ու Ալիևը՝ թակարդում. հաղթական խաղաքարտ` ԵրևանինՓոխգնդապետ Էրիկ Հակոբջանյանը մեծ կորուստներ է պատճառել հակառակորդինՄենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների. Նիկոլ ՓաշինյանՄենք պետք է անենք այնպես, որ Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլացիան, այլ փոխզիջումը. ՓաշինյանԼիարժեք հրադադար հաստատելու և դրանից հետո պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ․ Սենոր ՀասրաթյանԺամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. ՊՆԹուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. The National-ը հրապարակել է նախագահի հոդվածըԿոմայի մեջ՝ հերոս Տիգրանը արտասվել է՝ լսելով մոր ձայնը. այդպես էլ կոմայից դուրս չգալով՝ մահացել էՀերթական ապատեղեկատվությունը` հերթական չկայացածից, ով ընդամենը չի կարողացել մարսել Գ.Ծառուկյանի հայրենանվեր քայլից եկող դրական ալիքըԹշնամու հարվածային ԱԹՍ-ի հրթիռակոծումից Մեծ Մասրիկ գյուղի խաղաղ բնակչի տունը վերածվել է ավերակի, իսկ նա տեղում մահացել է Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել. ՊԲ Photo. Թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ն հետախուզական թռիչք է իրականացնում Գյումրիում 25 կմ հեռավորության վրա Ավստրիան դադարեցնում է Թուրքիային տրամադրել «Bayraktar TB2» ԱԹՍ-ի վրա օգտագործվող պահեստամասերը Պուտինի խոսնակը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի Պուտինը կոչով դիմել է ՆԱՏՕ-ին Սահմանապահները /լուսանկարներ/ Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել Կամավորները խոստանում են․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)