Նախազգուշացում Ալիևին և Էրդողանին. Բաքուն և Անկարան կրակի հետ են խաղում

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը հայտնվել է միջազգային հանրության լրջագույն պրեսինգի տակ: Տարբեր կազմակերպություններ և երկրներ սկսել են պատժամիջոցներ կիրառել բացահայտ ահաբեկչությամբ զբաղվող Էրդողանի և Ալիևի ղեկավարած պետությունների դեմ: 

Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը: Բանաձևի համահեղինակներն են Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բրիջիթ Շթուդերը և խորհրդի մի քանի այլ անդամներ: 

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի կուսակցական մի քանի առաջնորդներ ավելի քան 60 գործընկերների հետ պետքարտուղար Պոնպեոյին կոչ են արել վճռական գործողությունների դիմել դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները ընդդեմ Հայաստանի և Արցախի՝ հորդորելով դադարեցնել ռազմական և անվտանգության աջակցության դեմ, քանի որ նախագահ Ալիևն ու Էրդողանը գրոհում են քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն։ «Եթե Թուրքիան չի ցանկանում հետ քաշվել կոնֆլիկտին ակտիվ ներգրավվածությունից, ապա Պետդեպը պետք է անհապաղ կասեցնի Անկարային ռազմական տեխնիկայի վաճառքն ու փոխանցումները»,- նշել են սենատորները։ 

 

Թուրքիայի տնտեսությունը ներկայումս բավական թուլացած է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եւ ունի լուրջ արտարժութային պրոբլեմներ, որոնք սկսած 2018 թվականից են հետապնդում Էրդողանի ռեժիմին։ Այժմ, կարծես թե, իրավիճակը ավելի է սրվելու Թուրքիայում, քանի որ արաբական պետությունները, ի դեմս Արաբական պետությունների լիգայի, պատրաստում են տնտեսական սանկցիաներ ընդդեմ Անկարայի։ Այս մասին գրում է Al Monitor-ի մեկնաբան Մուստաֆա Սոմնեզը։ «Եգիպտոսը ընդդեմ Թուրքիայի՝ արաբական միասնական քաղաքական գծի առաջամարտիկն է, ինչը ցույց տվեց նաեւ ԱՊԼ վերջին նիստը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի իննին։ Իհարկե, դեռ հարց է, թե որքանով արդյունավետ կկարողանան արաբական պետությունները քայլեր ձեռնարկել ընդդեմ Անկարայի, սակայն թուրքական տնտեսությունը հիմա չափազանց խոցելի է, որպեսզի անտեսի կամ դիմակայի լայնածավալ սանկցիաներին»։ 

Կանադան սառեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, որոնք, ըստ հաղորդումների, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի դեմ: Որոշումը կայացրել է երկրի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը, ով խնդրի շուրջ տարածած հատուկ հայտարարության մեջ նշել է. «Վերջին օրերին որոշ մեղադրանքներ էին հնչում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կանադական տեխնոլոգիաներ են կիրառվում:Ես անհապաղ հանձնարարել եմ հետաքննություն սկսել` դրանց իսկությունը պարզելու համար: Եվ հաշվի առնելով, որ բռնությունները շարունակվում են, սառեցրել եմ դրանք Թուրքիա արտահանելու արտոնագիրը, ինչը ժամանակ կտա ավելի մանրամասն քննել այդ հարցը»: 

Ավելի վաղ սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը` Project Ploughshares-ը, հաղորդել էր, թե Ադրբեջանի զինուժի կողմից կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերությունը: Ընդ որում, ռազմական փորձագետներն այս եզրակացությունն արել էին` ուսումնասիրելով ադրբեջանական զինուժի տարածած պաշտոնական տեսանյութերը: 

Ամերիկյան «Viasat» ընկերությունը վստահեցրել է, որ դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների համար կապի միջոցների մատակարարումը։ Ընկերության գրասենյակի առաջ բողոքի ակցիա իրականացնող հայ համայնքի անդամներին այդ մասին հայտնեց ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը։ Նրա խոսքով` իրենք զրուցել են «Viasat» ընկերության PR մենեջեր Քեն Փեթերմանի հետ, և նա է տեղեկացրել այդ մասին։

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan