Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ` շարքայինից մինչեւ փոխգնդապետ, կպարգեւատրվեն

Հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ փոխգնդապետ Ալեքսեյ Կամոյի Դավթյանը կարողացել է մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամական ուժերին և հրետանու հասցեական կրակով նպաստել վերջինիս առաջխաղացման փորձերը կանխելուն: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Այս մասին  հայտնում են ՊԲ-ից

«Մարտական անչափ բարդ իրավիճակում, թշնամական մեկական տանկ խոցելու համար, «Արիության համար» մեդալներով կպարգևատրվեն կրտսեր սերժանտ Ռոման Վոլոդյայի Հակոբջանյանը, սերժանտ Հենրիկ Դավիթի Թորոսյանը, ավագ լեյտենանտ Կարեն Վիտալիի Սահակյանը:

Նույն կարգի խրախուսանքի են ներկայացվել նաև շարքայիններ Զոհրաբ Սպարտակի Հովհաննիսյանն ու Էդգար Արտեմի Մամիկոնյանը, կրտսեր սերժանտ Արման Գնելի Պառավյանը՝ ներդաշնակ ու համարձակ գործողությունների շնորհիվ թշնամու տանկը շարքից հանելու համար:

Հրետանային մարտկոց ու կայանքներ խոցելու համար էլ մայոր Արտակ Յուրիի Դադամյանը, կապիտան Զորի Արմիկի Բադունցը, ավագ լեյտենանտ Սասուն Դավիթի Ասրյանը, կապիտան Գևորգ Սերգեյի Պողոսյանը, կապիտան Կամո Սլավիկի Պետրոսյանն ու ավագ լեյտենանտ Գասպար Ռազմիկի Օհանյանը կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով:

Տղաները շարունակում են նշաձողային նոր բարձունքներ սահմանել մարտական ամենաբարդ իրավիճակներում և օր-օրի հարստացնել մեր հերոսամարտի տարեգրության էջերը:

Փառք նորօրյա մեր հերոսներին»,-ասվում է հաղորդագրությունում:

 

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների
website by Sargssyan