Մրգաշատ գյուղի 19-ամյա բնակչին սպանել էր նրա 45-ամյա համագյուղացին. ոստիկանության բացահայտումը

Նոյեմբերի 11-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տանձուտ-Արևիկ գյուղերի ճանապարհի եզրին մարդ է ընկած: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց Մրգաշատ գյուղի 19-ամյա բնակչի դին՝ գլխի հրազենային վնասվածքով:

Տեղի ունեցածը ստացավ հասարակական հնչողություն։ Որոշ ԶԼՄ-ներ ու սոցցանցի օգտատերեր կարծիք էին հայտնում, թե սպանությունը կատարվել է, քանի որ երիտասարդը նախորդ օրը քաղաքական գրառում էր արել սոցկայքի իր էջում։ Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս նույն բաժնի, Քրեական ոստիկանության գլխավոր, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունների և Մեծամորի բաժնի ծառայողների ծավալուն միջոցառումների շնորհիվ հանցագործությունը օրեր անց բացահայտվեց։ Նոյեմբերի 20-ին Արմավիր քաղաքից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Մրգաշատ գյուղի 45-ամյա մի բնակիչ և խոստովանեց, որ ինքն է որսորդական հրացանով սպանել համագյուղացուն։

Ըստ նախնական տվյալների՝ սպանված երիտասարդը ոտնձգություն էր կատարել նրա հարազատի նկատմամբ և մի քանի անգամ գումար ու թանկարժեք իրեր շորթել։ Տեղի ունեցածի շուրջ վիճաբանության ընթացքում էլ տղամարդը սպանել էր երիտասարդին։ Հանցագործության գործիք որսորդական հրացանը հայտնաբերվել է։

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan