Նիկոլի հերթական ստոր մանիպուլյացիան

Քանիցս է խոսվել այն մասին, որ այս իշխանությունների գործելաոճի հիմնական անկյունաքարը դա ստի ու կեղծիքի տարածումն է, որն էլ հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման հիմնական գործիքակազմը։ Բազում են այն փաստերը, որ փաշինյանական ագիտատուրան` հագուրդ տալով իր մտահորիզոնի ֆանտազիաներին՝ փորձում է ամենաէժան դեմագոգիայի միջոցով որոշակի քաղաքական բալանսավորում ապահովել և բարձրացնել սեփական վարկանիշը։

Հանուն արդարության, սակայն, պետք է փաստենք, որ այդ էյֆորիկ ժամանակներն աստիճանաբար անցնում են, և  գործողությունները, որն այս օրերին անում է հայտնի ՊՈԱԿ-ը, ընդամենը, իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Այս օրերին Փաշինյանի մասին կլոր տարին միֆեր ու լեգենդներ պատմող մի շարք ֆեյք կայքերը, որոնք հստակ ուղղորդվում են ՊՈԱԿ-ի կողմից, տեղեկություն էին տարածել, թե իբր «Հայրենիք» կուսակցության զորախումբը, որը ռազմաճակատ էր մեկնել գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հրամանատարությամբ, զենքով լի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա է թողել Շուշիում, և հեռացել: Նման տեղեկատվության հետ ծանոթանալուց հետո միանգամից ակնհայտ է դառնում, որ Նիկոլն արդեն կախվում է փրփուրներից, որպեսզի ևս մի քանի օր հանրությանը կարողանա որոշակի տեսարաններով կերակրի։ Նման պրիմիտիվ մանիպուլյացիաներով Փաշինյանը հերթական անգամ վերահաստատում է, որ ինքը ոչ թե երկիր է ղեկավարում, այլ սովորական շարքային խմբագրություն, իսկ ինքը դասական «մուտիլովշիկի» մակարդակից այդպես էլ չկարողացավ առաջընթաց և զարգացում ունենալ։

Ի դեպ՝ հավելենք, որ «Հայրենիք» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչները այս ապատեղեկատվության վերաբերյալ հայտնել էին, որ կեղծ կայքում հրապարակված լուսանկարի մեքենայից իրենցեր զորախումբն ընդհանրապես չի ունեցել, իսկ զորախմբի ամբողջ զինամթերքը Վարդենիսում փաստաթղթավորված հանձնվել է ռազմական ոստիկանությանը: Ասել է, թե Նիկոլի ապիկար թիմը հերթական անգամ փորձեց մանևրել և ստեղծված իրավիճակում շահեկան դիրք ապահովել, բայց դարձյալ հայտնվեց կոտրած տաշտակի առաջ։

 

Անի Ավագյան

Pressmedia.am

 
ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան
website by Sargssyan